Ձեր ուշադրությանն է ներկայացվում Գինեկոլոգիական քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության խմբերի եվրոպական ցանցի (ENGAGe) կողմից կազմված «Արգանդի վզիկի քաղցկեղ» տեղեկատվական թերթիկի հայերեն տարբերակը:
Թերթիկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Հայալեզու տարբերակը համալրում է 10-ից ավելի լեզուներով թարգմանված այս տեղեկատվական թերթիկի շարքը, որն հասանելի է այստեղ:
Թերթիկն արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը մշակվել է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա:
Տեղեկատվական թերթիկը պատրաստվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ու միջոցներով և տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։
Բեռնել գիրքը ➡️