Նեյրոօնկոլոգիական բաժանմունք

 

 

ՆԵՅՐՈՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

 


Բաժանմունքը կազմավորվել է 1983թ. հոկտեմբերին` բ.գ.թ. Գ.Կ. Ժամկոչյանի ղեկավարությամբ:  Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է մոտ 7000 վիրահատություն` կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների և այլ նյարդավիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ:

 

 
     
 

 



Բաժանմունքում ներդրված է և հաջողությամբ կիրառվում է ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը:


Բաժանմունքում բուժվում են նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդներ, ովքեր ենթարկվում են բարդագույն վիրահատությունների: Հիվանդների բուժումը հաճախ համակցվում է ճառագայթային և քիմիաթերապևտիկ միջամտություններով:


 

   



Բաժանմունքն ունի գիտամեթոդական ներդրումներ նյարդաուռուցքաբանության ասպարեզում:

 

Բաժանմունքի անձնակազմի գիտական հետաքրքրություններն են.

 

ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը,

   գլխուղեղի մետաստատիկ ուռուցքների ախտորոշումը և ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառումը,

հետին գանգափոսի ուռուցքների հեռացման օպտիմալացումը,

 

հիպոֆիզի ադենոմայի կապակցությամբ վիրաբուժական մեթոդների կիրառումը:

 

 

        

 

     


 

 Հեռ +37410205050, ներքին՝191,192

 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ) 23.05.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1 01.05.2023

Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Հաճախ տրվող հարցեր