Պացիենտների համարԲուժում
«ASCO-ի պատասխաններ․ կրծքագեղձի քաղցկեղ»
«ASCO-ի պատասխաններ․ կրծքագեղձի քաղցկեղ»
15.08.2021

Ձեր ուշադրությանն է ներկայացվում Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) կողմից կազմված «ASCO-ի պատասխաններ․ կրծքագեղձի քաղցկեղ» հրատարակման հայկական տարբերակը: Տվյալ պացիենտական գրքույկի հայերեն թարգմանության հատուկ թույլտվությունը ASCO-ն 2018թ․ տրամադրել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամին։


Գրքույկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Անգլերեն լեզվով սկզբնաղբյուրը հասանելի է այստեղ:


Պացիենտների համար նախատեսված գրքույկը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը նախապատրաստվել է աշխարհի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա: Գրքույկը հասցեագրված է կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդներին և նրանց հարազատներին` բուժող բժշկի հետ քննարկելու ախտորոշիչ և բուժական միջոցառումների ծրագիրը և բուժման հանդեպ օրգանիզմի հակվածությունը, ինչպես նաև բարձրացնելու հիվանդության և դրա բուժման նորագույն եղանակների մասին տեղեկացվածությունը։


2018թ-ին ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ տպագրվել է գրքույկի 1,000 օրինակ, որոնք պացիենտներին տրամադրվում են անվճար։













Բեռնել գիրքը ➡️

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ: 10.08.2022

44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը… 09.08.2022

Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի. 05.08.2022

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել emanuel.ananyan@mail.ru էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»:

Հաճախ տրվող հարցեր