
«Ճառագայթային թերապիա. ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» պացիենտական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի նախաձեռնությամբ, արձագանքելով հիվանդների հնչեցրած՝ հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին։
Գրքույկը նախատեսված է ճառագայթային բուժում ստացող պացիենտների և նրանց խնամատարների համար։ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղ վերապրածների հետ, հավաքագրել է համակողմանի տեղեկություններ հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են ճառագայթային բուժման հնարավոր բարդություններն ու կողﬓակի ազդեցությունները, տրված են պարզ ու հակիրճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել դրանց դեմ և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։
2021թ-ին Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվել է գրքույկի 2,000 օրինակի տպագրություն, որոնք պացիենտներին տրամադրվում են ԱՆՎՃԱՐ։
Բեռնել գիրքը ➡️