
«Ուռուցքաբանի խորհրդատվություն․ ինչպես պատրաստվել հանդիպմանը և ինչ հարցեր տալ բժշկին» պացիենտական խորհրդատվական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։
Ուռուցքաբանները շատ հաճախ նշում են, որ պացիենտներն ու նրանց հարազատները, ուռուցքաբանական ոլորտի հետ առնչվելիս, պատկերացում չունեն՝ ինչպես նախապատրաստվել բժշկի խորհրդատվությանը և ինչ հարցեր տալ՝ բժշկի հետ զրույցին հատկացված ժամանակն առավել արդյունավետ անցկացնելու համար։ Ուստի ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է այս ուղղորդիչ ստուգացանկը՝ օգնելու պացիենտներին կողմնորոշվել և օգտակար հարցեր հղել ուռուցքաբանական թիմի հետ հանդիպումից առաջ, դրա ընթացքում և հետո։
Այս խորհրդատվական գրքույկը հրատարակվել է որոշ անհատ նվիրատուների աջակցությամբ և պացիենտներին տրամադրվում է անվճար։
Բեռնել գիրքը ➡️