Պացիենտների համարԿանխարգելում
Ի վերջո ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին
Ի վերջո ինչու՞ վիրահատվեց Անջելինա Ջոլին
16.06.2015

Հանրահայտ գեղեցկուհի, դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը հաճախ է լսվում, սակայն հատկապես վերջին իրադարձություններից հետո նրան դեռ երկար կհիշեն:
Ինչպես շատերիս հայտնի է, մոտ մեկ տարի առաջ այս դերասանուհին ինքնակամ հեռացրել էր իր կրծքագեղձերը: New York Times – ին տված իր հայտնի «Իմ բժշկական ընտրությունը» հարցազրույցում նա ասել է, որ դա արել է կանխարգելիչ նպատակով:


Շտապեմ տեղեկացնել, որ կանխարգելիչ երկկողմանի մաստէկտոմիան նախատեսում է կրծքագեղձի ենթամաշկային հեռացում: Այսինքն՝ պահպանվում են և մաշկը և պտուկը, իսկ վիրահատության ընթացքում կրծքագեղձի փոխարեն տեղադրվում են սիլիկոնե իմպլանտներ: Էսթետիկորեն կրծքագեղձը չի տուժում, դեռ ավելին...


Եկենք պարզաբանենք. 5-10% դեպքերում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի պատճառ է հանդիսանում BRCA-1 (1-7%) և BRCA-2 (1-3%) գեների մուտացիան: Պարզվում է, որ Ջոլիի մայրը տառապել է կրծքագեղձի քաղցկեղով, որը ստիպել է Անջելինային ստուգվել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է BRCA-1 գենի մուտացիա, որը, ըստ իր բժիշկների, բարձրացնում է Ջոլիի մոտ իր կյանքի ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչև 87%, իսկ ձվարաններինը՝ 50%: Իհարկե, գրականությունում այս թվերը մի փոքր ավելի համեստ են, բայց ինչևէ:

 


Այս ամենը Ջոլիին բացատրելուց հետո նա որոշում է գնալ այդ վիրահատությանը և դեռ խոսք է տվել հետագայում մտածել նաև ձվարանների հեռացման մասին: Կարծիքները այս ամենի մասին շատ իրարամերժ են, բայց այն, որ Անջելինա Ջոլիի անձը իր այս քայլով կրկին օգնեց հանրությանը խոսել կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին, փաստ է:


Բացի բժշկական տեսանկյունից բուժման այս մոտեցումը ունի նաև իրավական կողմ, այն էլ ԱՄՆ-ի նման երկրում, որտեղ պացիենտը հիվանդանալուց հետո կարող է մեղադրել բժշկին խնդիրը ոչ պատշաճ աստիճանի ներկայացնելու մեջ:
Վերջում կրկին հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղի միայն 5-10% դեպքերն են առաջանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված՝ վերը նշված գեների աշխատանքի խափանման հետևանքով:


Ունենալ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ ուշադրությանը արժանի փաստ է, սակայն դա դեռ չի նշանակում լինել այն 5-10%-ի մեջ: Դա պարզվում է միայն արյան հատուկ քննության ճանապարհով:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր