Նորություններ
Հայկուհի Գյոկչյան. «Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է»
Հայկուհի Գյոկչյան. «Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է»
18.06.2015

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանի հետ զրուցում ենք Հայաստանում ուռուցքային հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման մակարդակի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պայմանների, աշխատանքների ու ծրագրերի մասին:

–   Տիկին Գյոկչյան, ներկայացրեք խնդրեմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը:

–   Ուռուցքաբանության կենտրոնում գործում են քիմիաթերապիայի երկու բաժանմունքներ` Քիմիաթերապիայի բաժանմունք ու  Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք: 

–   Հայաստանում, մասնավորապես` Ուռուցքաբանության ազգային  կենտրոնում տրամադրվող քիմիաթերապիան ինչո՞վ է տարբերվում եվրոպական համանման կլինիկաներում տրամադրվողներից, որ շատ հիվանդներ նախընտրում են արտերկրինը:

–   Այո, Հայաստանում հաճախ է խոսվում այդ մասին, որ օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդները շատ հաճախ են դիմում եվրոպական կլինիկաներին: Արդյունքում` անընդհատ քննադատելով Հայաստանում տիրող իրավիճակը, գովաբանում են դրսինը: Նախ` անհրաժեշտ է համեմատական անցկացնել, թե ինչպիսի՞ն է ֆինանսավորումը նույն Գերմանիայի կամ Ֆրանսիայի օնկոլոգիական ծառայություններում և ինչպիսի՞ն Հայաստանում: Ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունեն եվրոպական համանման կլինիկաները և հայաստանյանները: Ինչպիսի՞ն է դեղորայքների հասանելիությունը քաղաքացիների համար:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք–   Այսօր ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են թիրախային կամ թարգետ կոչվող ժամանակակից գենային և մոլեկուլյար մակարդակով ստեղծված դեղամիջոցները, առանց որի հնարավոր չէ ժամանակակից քիմիաթերապիան, որը սակայն Հայաստանում հասու չէ շատ շատերին, որովհետև դրանք պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում և բավական թանկարժեք են: Արդյունքում հատուկենտ մարդիկ են Հայաստանում կարողանում գնել այն և ստանալ լիարժեք, ճիշտ ցուցումային բուժում:

–   Վերջին 7 – 8 ամիսների ընթացքում, երբ ես ստանձնել եմ այս պաշտոնը, մենք կատարել ենք բավական աշխատանք: Նախ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գիտությամբ ստեղծել ենք www.chemotherapy.am կայքը, որտեղ զետեղում ենք մեր աշխատանքները: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված մասնագետները թարգմանում են բոլոր առաջատար և ժամանակակից ուղեցույցները: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կայք և հանգամանալից ծանոթանալ, թե ի՞նչ հերթականությամբ հետազոտություն պետք է անցնել, ինչպիսի՞ սխեմաներով, ինչպիսի՞ բուժում պետք է ստանալ … Իհարկե` շատ մանրամասներ բժշկական տերմինաբանությամբ են և հիմնականում ինֆորմացիան ուղղված է բժիշկներին, սակայն գրագետ հասարակության համար նաև շատ մատչելի և ամենակարևորը` հայերեն լեզվով: 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք–   Բացի այդ` արդեն մասնագիտական չորս գրքեր ենք հրատարակել, որոնք վերաբերում են քիմիաթերապիայի ոլորտում ժամանակակից ուղեցույցներին: Դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ քաղցկեղի տեսակին` օրինակ կրծքագեղձի, թոքի, հաստ աղու և այլն: Այս ամենը նպաստում է այն բժիշկների կրթությանը, որոնք  հնարավորություն չունեն մասնակցել միջազգային կոնֆերանսներին`  ծանոթանան ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից ուղղություններին և մոտեցումներին:

–   Այնպես որ` ասել, թե եվրոպական երկրներում ամեն ինչ կարող են, մեզանում` ո´չ, այնքան էլ այդպես չէ: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ ընթանալ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բոլոր բժիշկները, և թե մեր կլինիկայից դուրս այս գործունեությամբ զբաղվող համապատասխան մասնագետները պետք է հետևեն ժամանակակից  ուղեցույցներին, անհատականացված մոտեցումներին:

–   Մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր հանդիսանում են միջազգային կարևորագույն  հակաքաղցկեղային կառույցների անդամ, ելույթներով հանդես են գալիս միջազգային մեծ կոնֆերանսներում, վերապատրաստվում եվրոպական լուրջ համալսարանական կլինիկաներում: Մինչդեռ ասենք եվրոպական որևէ մասնավոր և կասկածելի լիցենզիայով կլինիկայի ինչ որ բժիշկի գծագրած բուժման սխեման ընդունում են իբրև վերջին ճշմարտություն: Այդպիսի օտարամոլությունն ինձ համար անընդունելի է:  Դրա արդյունքում է, որ որոշ հիվանդներ ներկայացնում են անստորագիր ու անկնիք բուժման ինչ որ սխեմաներ և պահանջում, որ հատկապես դրանցով անցկացվի իրենց բուժումը: Շատ անգամ նման սխեմաներ կազմողները ծանոթ չեն հիվանդին, չգիտեն նրա մոտ առկա քաղցկեղին  զուգահեռվող հիվանդությունների մասին և տալիս են իրենց “որոշիչ” եզրակացությունը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից:

–   Ասել է, թե այս ոլորտո՞ւմ էլ քաղաքացիները շատ հաճախ առաջնորդվում են ծանոթ – բարեկամ, այլոց խորհուրդներո՞վ, թե` կոնկրետ բժիշկին դիմելուց հետո պարտաճանաչ կատարում են նրա բոլոր հրահանգներն ու խորհուրդները:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք–   Երբ հիվանդն արդեն հանդիպում է մեզ, նրան բացատրվում է հիվանդության փուլը, բուժման եղանակները, սպասելիք արդյունքներն ու բարդությունները:

–   Համացանցում շատ են լուրերը <քաղցկեղ բուժող> թույների ամենատարբեր տեսակների տարածման մասին, որոնք շատ հաճախ ավելի շատ վտանգում են քաղաքացիների առողջությունը, և բերում իրոք անդառնալի հետևանքների: Սթափվե´ք, չի կարելի զբաղվել  հեքիմաբուժությամբ, դա բժշկություն չէ: Աշխարհում ոչ մի հիվանդ չի բուժվել նավթ խմելով կամ թունավոր բույսեր ուտելով:

–   Ինչպիսի՞ն է քիմիաթերապիայի բուժման մակարդակը, վիճակը Հայաստանում, վերջին տարիներին առաջընթացի տեմպեր կա՞ն:

–   Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է, որովհետև եթե նախկինում մեզանում հիմնականում գերիշխում էր  միայն ռուսական դպրոցը, ապա այժմ արդեն բժիշկները կիրառում են եվրոպական ESMO և ամերիկյան NCCN  ուղեցույցները:


–   Կխնդրեի նաև մի փոքր մեր ընթերցողների համար մատչելի բառուբանով պարզաբանեիք, թե ի՞նչ է քիմիաթերապիան և պարտադի՞ր է արդյոք, որ այն ստանալուց հետո փոխվի մաշկի գույնը, մազաթափություն լինի …

–   Մազաթափությունն ամենաշատ հուզող խնդիրն է, հատկապես` կանանց համար: Քիմիաթերապիան այնպիսի բուժում է, որն ազդում է արագ աճող և բազմացող բջիջների վրա: Այդպիսիք են  ուռուցքային բջիջները, որոնց վրա քիմիաթերապիան ունենում է ցիտոստատիկ` աճը կանգնեցնող էֆեկտ: Որպես կողմնակի էֆեկտ վնասվում են նաև  մազերը, քանի որ մազի ֆոլիկուլներում բջիջները նույնպես արագ աճող են: Այդ պատճառով է, որ քիմիաթերապիայի արդյունքում լինում է մազաթափություն, որը սակայն վերականգնելի է:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք


–   Քիմիաթերապիան լուրջ բուժում է, ունի ցուցումներ և հակացուցումներ, ուղեկցվող որոշակի այլ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է շատ զգուշությամբ, կյանքի ցուցումներով մոտենալ դրան: Բարդությունները հնարավորինս հսկվում են բժիշկների կողմից, թեև` կարող են լինել նաև անկառավարելի վիճակներ:


–   Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիան ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվում, ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվա՞ծ են դրանք:

–   ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս չեն հաստավել ուռուցքաբանության ոլորտի համար չափորոշիչները, դրանք կազմման փուլում են: Առայժմ առաջնորդվում ենք ամերիկյան և եվրոպական չափորոշիչներով, որոնք հայկականացնում և տեղայնացնում ենք հաշվի առնելով դեղորայքի գրանցված լինելը ՀՀ-ում և առկայությունը:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք   Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր