
Լիդիա Հայրապետյան
քիմիաթերապևտ
Գիտական աստիճանը | բ.գ.դ. |
Կոչումը | պրոֆեսոր |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
1969 | Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: |
1969-1972 | Աշխատել է ք.Լենինականի օնկոդիսպանսերում որպես ռադիոլոգիական բաժանմունքի վարիչ: |
1970–1971 | Լենինգրադի ԲՎՊԻ-ում 5 ամիս տևողությամբ անցել է օրդինատուրա` «կլինիկական ուռուցքաբանություն և ռադիոլոգիա» մասնագիտությամբ: |
1972-ից | ՀՀ ԱՆ ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ԱԳԻ-ում աշխատել է որպես բժիշկ-ուռուցքաբան: |
1975-1977 | ժամանակահատվածում անցել է ասպիրանտուրա ք. Օբնինսկի ԲՌԻ-ում և պաշտպանել է թեկնածուական թեզը (բ.գ.թ.): |
1977-ից | Աշխատել է Ռադիոլոգիայի և Ուռուցքաբանության ԱԳԻ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում: |
1991-ից | Ղեկավարում է ՀՀԱՆ ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքը: Նույն թվականին պաշտպանել է դոկտորական աստիճան և ստացել է պրոֆեսորի կոչում (դոկտորական աշխատանքը կատարվել է համատեղ` ՌՖ ԲԳԱ ՌՈւԳԿ, պրոֆ. Վ.Ա. Գորբունովա): |
2003-ից | Մ. Հերացու անվ. ԵրՊԲ համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր է (ամբիոնի վարիչ ՀՀԳԱ-ի ակադեմիկոս, պրոֆեսոր Հ.Մ. Գալստյան): |
2001-ից | ԵրՊԲ համալսարանի թեկնածուական աստիճանների շնորհման «մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտացված խորհորդի անդամ է: Արյան փոխներարկման և հեմոտոլոգիայի ԱԳԻ-ի գիտական խորհրդի անդամ է և պետության կողմից ֆինանսավորվող ԳՀԱ-ի մասնակից: |
2014-ից | Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ է (Հայաստանի մասնաճյուղ) և բարձր որակաորման բժիշկ: Լ.Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ իրականացվել են գիտական և կլինիկական հետազոտոտություններ (հետազոտման II փուլ) նոր ցիտոստատիկների (առանոզա, նիտրուլլին, ցիկլոպլատամ) կիրառմամբ: Բաժանմունքում մշակվում և ներդրվում են բուժման նորագույն սխեմաներ, ցիտոստատիկների, անտիանգիոգենների և իմունոմոդուլյատորների ընդգրկմամբ: |
xxxxxxxxxxx |
Լ.Գ. Հայրապետյանը հեղինակ է 119 տպագրված գիտական աշխատանքների, այդ թվում 1 մոնոգրաֆիայի: Թեկնածուական աշխատանքների ղեկավար է` 1 ավարտված (Լ.Ն Նանյան) և 1 անավարտ (Ա.Գ. Թադևոսյան):
Մասնակից է բազմաթիվ գիտական կոնֆերանսների, կոնգրեսների, կլոր սեղանների` ESMO, ASCO (Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բելոռուսիա, Ուզբեկստան, Ղազաղստան, Վրաստան):