Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան

 ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԵՎ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին, առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով, ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից համակարգ։


 

  

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ


 


Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

 

2-վիրաբուժական
էնդոկրինոլոգիական
գինեկոլոգիական
ուրոլոգիական
մաշկաբանական
          թոքային
 

անհետաձգելի օգնության (emergency care)

  մեկուսարան

 

 

   


Ամբուլատոր-դիսպանսեր  ծառայությունում կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ: Ծառայությունում  գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

 

Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Հ․ Հակոբյան   Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք․ Ն․ Հարությունյան


Գործունեությունը


Բաժանմունքում իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքներով հիվանդների հետազոտություն, ախտորոշման ճշգրտում, համապատասխան մասնագետների հետ խորհրդատվություններ և հետագա ստացիոնար բուժման անհրաժեշտության դեպքում ուղորդվում ՈՒԱԿ-ի համապատասխան ստացիոնար բաժանմունք։ Բաժանմունքի վիրահատարանում  կատարվում է ամբուլատոր փոքր վիրաբուժական միջամտություններ՝ պապիլոմաների, նևուսների, աթերոմաների, լիպոմաների, ֆիբրոմաների, հեմանգիոմաների հեռացում, պունկցիոն, տրեպան բիոպսիաներ, վիրակապություններ և այլն։  


 

   


 

 

Չարորակ ուռուցքներով և նախաքաղցկեղային հիվանդություններով հիվանդները ստացիոնար կամ ամբուլատոր բուժումների ավարտից հետո բաժանմունքում վերցվում են դիսպանսեր հսկողության և ԱՆ-ի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան պարբերաբար ենթարկվում հետազոտությունների և մասնագիտացված խորհրդատվությունների։

 

Բաժանմունքի Emergency-ում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի օգնություն ծանր հիվանդներին։


Բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդի: Բաժանմունքը համագործակցում է  տարբեր բժշկական  հաստատությունների, ինչպես նաև ԲՍՓ-ների հետ՝  ներկայացնելով հիվանդի մասին տվյալներ:

 

Բաժանմունքը  յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 30.000 հիվանդ: Բաժանմունքը 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«ՈւԱԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի գործունեությունը»․ Նաիրա Ջանոյան 07.03.2021

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանի ելույթը Հայկական Ոռուցքաբանական առաջին կոնգրեսի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում:

Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում 04.03.2021

Վիրահատությունը կատարվել է սպինալ-էպիդուրալ անզգայացումով և սեդացիայով, և տևել է 6 ժամ։

Ինը ժամանոց վիրահատություն ՈւԱԿ-ում՝ տարեց կնոջ մոտ կատարվել է հազվադեպ մելանոմայի հեռացում 03.03.2021

Հարկ է նշել, որ լորձաթաղանթի մելանոման հազվադեպ հանդիպող քաղցկեղ է, այն կազմում է ընդհանուր մելանոմաների 1 տոկոսը, և համարվում է ավելի ագրեսիվ ուռուցք, քան մաշկի մելանոման։

Հաճախ տրվող հարցեր