ՄասնագետներԱմբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան
Լուրեր, հայտարարություններ



Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
22.01.2021
Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին: Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, օգնական՝ Ազատ Չախոյան:
Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում
18.01.2021
Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը
14.01.2021
Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։