ՏեսասրահՈրովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք
Լուրեր, հայտարարություններ
Բացօթյա քիմիաթերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կանաչապատ տարածքի հարմարավետ տաղավարում. Armenia TV 14.08.2020

«Քիմիաթերապիայի բացօթյա սրահը կորոնավիրուսի պատճառով է ստեղծվել։ Քիմիաթերապիան ընդհատել չէին կարող։ Որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով ստացիոնարը», - ասվում է ռեպորտաժում։

Առաջին գիտաժողովը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բացօթյա սրահում 13.08.2020

Անդրադարձ կատարվեց HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման նորամուծություններին, մասնավորապես, ներկայացվեցին հիվանդների բուժման արդյունավետության ցուցանիշների բարելավումը թիրախային դեղորայքների կիրառումով, որոնք են տրաստուզումաբը, պերտուզումաբը և կադսիլան։ Քննարկվեց հակա-HER թերապիայի կիրառումը կրծքագեղձի HER2 դրական քաղցկեղով հիվանդների բուժման գործում, ինչպես ադյուվանտ և նեո-ադյուվանտ ռեժիմում, այնպես էլ մետասթատիկ դեպքերի ժամանակ։

Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո) 10.08.2020

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Հաճախ տրվող հարցեր