
13.06.2023
Ամենատարբեր բարդություններով, ամենատարբեր տեղակայումներով բիոպսիաներ․ ՈՒԱԿ-ը նոր մասնագետ ունի

04.06.2023
ASCO23-ին առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով
Հիմնական նպատակը Հայաստանի բժշկագիտական պոտենցիալի ներկայացումն ու հնարավոր նոր գործընկերների ձեռքբերումն է:

03.06.2023
ՈւԱԿ-ի պատվիրակությունը, տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը #ASCO23:
Այն հիմնադրվել է 1964 թ.-ին Ամերիկայում ու մինչ օրս ուռուցքաբանության զարգացումն ապահովող հիմնաքարերից մեկն է:

23.05.2023
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

01.05.2023
Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1
Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

30.04.2023
Մեկ հարկի տակ այս անգամ հավաքվել էին ուռուցքաբանները, արյունաբանները և սրտաբանները. առիթը «Կարդիո-ուռուցքաբանության միջդիսցիպլինար գիտաժողովն» էր
Գիտաժողովի նպատակն էր՝ փորձի փոխանակման միջոցով հարստացնել գիտելիքները կարդիո-ուռուցքաբանության ողորտում, խթանել սրտաբանների և ուռուցքաբանների միջև համագործակցության նոր հարթակների ձևավորմանը և որպես արդյունք՝ բարելավել արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով բուժառուների սրտի խնամքը։

28.04.2023
Եվս մեկ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «METRO» հիվանդանոցային համալիրի միջև
Հուշագրով հնարավորություն է ստեղծվում երկուստեք մատուցել առողջապահական ծառայություններ, տրամադրել խորհրդատվություն, իրականացնել բուժում համապատասխան պացիենտների համար, կազմակերպել բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ, պատվիրակությունների, աշխատանքային խմբերի և փորձագետների հանդիպումներ և փոխայցելություններ:

27.04.2023
Ի՞նչ առավելություններ ունի գերձայնային հետազոտությունը. Լիլիթ Շաքարյան
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման շրջանակում գերձայնային հետազոտության դերի և նշանակության մասին է խոսել ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայության բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Լիլիթ Շաքարյանը։

27.04.2023
Նյու Դելիում ընթացող «Advantage Healthcare India 2023» 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է փոխգործակցության հուշագի
Երկու կառույցների միջև ստորագրված հուշագիրը լայն հնարավորություններ կստեղծի համագործակցության ու մասնագիտական փորձի փոխանակման համար: