Նորություններ
Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը
Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը
01.06.2018

MEDISO ընկերության AnyScan ՍՊԷԿՏ/ՀՇ համալիրը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբերումներից է:


 «ՀՇ և գամմա-ՍՊԷԿՏ խցիկի համակցման առավելությունը մեկ հետազոտության շրջանակում  միաժամանակ ֆունկցիոնալ և կառուցվածքային մակարդակներով բժշկի տեղեկատվություն ստանալն է: Սարքի բարձր տարածական հնարավորությունները թույլ են տալիս վայրկյանների ընթացքում ստանալ բարձրորակ ֆունկցիոնալ և անատոմիական պատկերներ` ապահովելով փոփոխությունների հայտնաբերումը նյութափոխանակային մակարդակում, նախքան նրանք տեսանելի կդառնան հետազոտման մյուս մեթոդներով», - մեզ հետ զրույցում ասաց Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը:


Նա նշեց նաև, որ այս սարքը, լինելով միակը Հայաստանում, զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակը և ճշգրտությունը, ինչպես նաև օգնում է բուժման օպտիմալ պլանավորման գործընթացում:


«AnyScan ՍՊԷԿՏ/ՀՇ համալիրի միջոցով կարող են իրականացվել ոսկրահոդային համակարգի, վահանաձև գեղձի, սրտամկանի, նյարդային համակարգի և այլ օրգան-համակարգերի հետազոտություններ»:


Թ. Սաղաթելյանի փոխանցմամբ, հիվանդի համար սարքն առավել հարմարավետ է միաժամանակ մի քանի հետազոտություն անցնելու և մեծ քանակի տեղեկատվություն ստանալու տեսանկյունից:


«Հետազոտության համար տարիքային սահմանափակում չկա. կարող են հետազոտվել և´ մեծահասակնեըը, և´ երեխաները: Հասկանալի է, որ երեխաների դեպքում պետք է առավել խստապահանջ վերաբերվել ցուցումներին»:

 
Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը Mediso AnyScan ՍՊԷԿՏIՀՇ համալիրը զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման որակն ու ճշգրտությունը

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր