Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում և միայն ՈւԱԿ-ում արդեն հասանելի է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդ
Առաջին անգամ Հայաստանում և միայն ՈւԱԿ-ում արդեն հասանելի է կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդ
11.06.2018

Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր մեթոդը, որը կոչվում է «պահակային ավշահանգույցների հեռացում ռադիոիզոտոպային մեթոդով», արդեն հասանելի է Հայաստանում և առաջին անգամ` ՈւԱԿ-ում:

Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակ հաճախ հարկ է լինում հեռացնել անութափոսի (թևատակի) ավշային հանգուցները, պարզելու՝ կա՞, արդյոք, ուռուցքի տարածում: Նման ծանր վիրահատությունը հաճախ հանգեցնում է հետվիրահատական բազմաթիվ անցանկալի երևույթների (տե՛ս նկարներում)` վիրահատված կողմի ձեռքի այտուց, ձեռքի շարժումների սահմանափակում, թմրածություն, քրոնիկական ցավ, թիակի տեղաշարժում և այլն:

 

   

 

Նման բարդություններից խուսափելու լավագույն հայտնի մեթոդը այսուհետ հասանելի է Հայաստանում և առայժմ միայն ՈւԱԿ-ում:

 

Ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ, կրծքում ռադիո-իզոտոպային նյութ (Technetium-99m) ներարկելուց հետո վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են ընդամենը մի քանի անհրաժեշտ ավշահանգույցներ:

 

Հիվանդը հաջորդ օրը կարող է գնալ տուն, և հաճախ անհրաժեշտություն չի լինում անգամ վիրակապությունների:

 

Պետք է նշել, որ զարգացած երկրներում լայնորեն կիրառվող այս սարքի և մեթոդի ձեռքբերումը մեծ հաջողություն է Հայաստանի համար:

Վիրահատական թիմ.

Արթուր Ավետիսյան

Լուսինե Ջիլավյան

Մետաքսիա Մկրտչյան

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր