Պացիենտների համարԿանխարգելում
Ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից
Ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից
15.10.2015

Ստամոքսի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում 2-4-րդ տեղն է գրավում: Օրինակ, Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղից մահացությունը կազմում է 40%:

Ամերիկայում բժիշկներն ամեն տարի ստամոքսի քաղցկեղ են հայտնաբերում 29 հազար պացիենտի մոտ և ախտորոշումից հետո միայն նրանց 20%-ն է մեկ տարուց ավելի ապրում:

Տվյալ հիվանդության հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է: Տղամարդիկ կանանցից 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում:

Իսկ ինչպես խուսափել ստամոքսի քաղցկեղից:

Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են.

  • ընտանեկան և ժառանգական  նախահակվածությունը:
  • սննդի մեջ ապխտած, թթու, կծու և նատրիում պարունակող մթերքի չափից ավելի օգտագործումը (տեղեկատվություն կա այն մասին, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 2,5 անգամ բարձր է այն անձանց մոտ, ովքեր ամեն օր կենդանական յուղ են օգտագործում):
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը:
  • տվյալ քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է այն շրջաններում, որտեղ գյուղմթերքն արտադրվում է տորֆ պարունակող հողում:
  • ատրոֆիկ և հիպերարտրոֆիկ գաստրիտ, և, ընդհանրապես բազմաթիվ բորբոքային գործընթացները:
  • երկարատև չապաքինվող խոցերը:
  • պոլիպները:


Պաթոլոգիական գործընթացը, որը նախորդում է ստամոքսի քաղցկեղի ձևավորմանը, կազմում է ավելի քան 10-20 տարի:

Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման մեթոդները

  • Հրաժարվել չափից ավելի շատ և ոտքի վրա մշտապես ինչ-որ բան ուտելուց:
  • Սննդի դանդաղ և պարբերաբար ընդունում (կարևոր է պարբերաբար «նոսրացնել» ստամոքսահյութի ագրեսիվ թթու միջավայրը. ջրով, մրգային կամ հատապտղային հյութերվ և այլն):
  • Հրաժարվել կամ նվազեցնել աղի, ապխտած և չափից ավելի տապակած մթերքի օգտագործումը (ավելի լավ է օգտվել միկորալիքային վառարաններից, ուտելիքը գոլորշու վրա պատրաստել):
  • Բնական հյութերի (հատկապես, նարնջի) կամ կաթի օգտագործումն ավելացնել:
  • Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքներից կամ դրանք նոսրացնել սոդայաջրով կամ հանքային ջրով: Հրաժարվել նաև ծխելուց:
  • Ստամոքսի քաղցկեղի կանխարգելման գործում կարևոր նշանակություն ունի կանաչ մրգերի և բանջարեղենի, ինչքան հնարավոր է շատ օգտագործումը. դրանք հարուստ են բնական հակաօքսիդանտներով (ասկորբինաթթվով, b-կարոտինով, վիտամին E-ով): Օգտակար է նաև վիտամինա-հանքային համալիրների ընդունումը:


Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանիշները

Սկզբնական շրջանում հիվանդերը, եթե նրանց մոտ զարգանում է ստամոքսի քաղցկեղ, որովայնում անհարմարության զգացողություն են ունենում և ժամանակ առ ժամանակ առաջացող ցավեր: Հնարավոր են տհաճ հոտով բխկոց: Այս ախտանիշները մի քանի շաբաթ անց ուժեղանում են, հատկապես, ուտելուց հետո: Ուռուցքով պայմանավորված,  կերակրափողի լորձաթաղանթի նյարդա-ռեֆլեկտորային ապարատը հանգեցնում է հիպերսալիվացիայի (բարձրացած թքարտադրություն), որը երբեմն քաղցկեղի առաջին  նշաններից մեկն է համարվում:

Դրան հետևում է անորեկսիան (ախորժակի բացակայություն), ինչն էլ հանգեցնում է քաշի կորստի, սրտխառնոց է առաջանում: Եթե ուռուցքային գործընթացն ավելի արտահայտված է դառնում, հիվանդները սկսում են բողոքել պարբերաբար փսխումներից, իսկ առավել բարդ դեպքերում, նաև` կլման ակտի±±± խանգարումից: Աստիճանաբար սակավարյունություն է զարգանում: Կղանքը դառնում է մուգ գույնի, ինչն էլ վկայում է ստամոքսային արյունահոսության մասին: Վերը նշված առաջին իսկ նշանների դեպքում հարկ է դիմել բժշկի:

Կերակրափողի քաղցկեղ

Շատ երկրներում կերակրափողի քաղցկեղը չի անցնում 2%-ից: Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում, հաճախականության գագաթնակետը 50-60 տարեկան հասակն է:

Ռիսկի գործոններն են

  • Ժառանգական նախահակվածությունը:
  • Կերակրափողի լորձաթաղանթն ալկոհոլով, տաք հեղուկներով պարբերաբար գրգռումը և այլն: (Ֆրանսիայում հիվանդների 88% դեպքում մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների օգտագործումն է, հյուսիսի բնակիչների մոտ` հում սառեցրած ձկնեղեննն ու թունդ ալկոհոլային խմիչքները, Ճապոնիայում` տաք օղին (սակե): Միջին Ասիայում բնիկների մոտ կերակրափողի քաղցկեղի հիվանդացությունը 8-10 անգամ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների բնակիչներիմոտ: Դա նույնպես պպայմանավորված է սննդի ընդունման առանձնահատկություններով:
  • Ծխելը:


Կերակրափողի քաղցկեղի ախտանիշներն են
 

  • Այրոցի զգացում, սնունդը կուլ տալու ժամանակ դժվարություններ:
  • Հիպերսալիվացիա (բարձրացած թքարտադրություն):


Պացիենտի վիճակով և վիրաբույժի փորձառությամբ պայմանավորված, վիրահատական բուժումից հետո հիվանդների 2-ից 20%-ն ապրում է 5 տարի` առանց հիվանդության կրկնության: Մի խոսքով, հիվանդությունը բավականաչափ լուրջ է, որը հատուկ ուշադրություն և մասնագետների միջամտություն է պահանջում:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր