Նորություններ
Ճառագայթային բժշկությունը Հայաստանում
Ճառագայթային բժշկությունը Հայաստանում
25.10.2018

ՈՒԱԿ-ում գործում է տարբեր տեղակայման ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժման համար (ռադիոթերապիա) նախատեսված Հայաստանում միակ գերժամանակակից գծային արագացուցիչը` Varian Clinac iX (ամերիկյան Varian ընկերության արտադրություն):

 

Հեռակառավարվող այս համալիրը հնարավորություն է տալիս ուռուցքը բարձր դոզայով ճառագայթել թիրախային կերպով՝ առավելագույն պահպանելով շրջակա հյուսվածքները: Varian Clinac iX-ը բազմաէներգետիկ համալիր է, որը էներգետիկ մի քանի մակարդակներում 2 տեսակի ճառագայթում է ստանում՝ ֆոտոնային եւ էլեկտրոնային:

 

Ճառագայթային բուժման կարիք ունեցող մեր հայրենակիցները այլևս ստիպված չեն լինի մեկնել արտերկիր, այլ կստանան արդյունավետ և մատչելի բուժում հենց Հայաստանում։

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր