Նորություններ
Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում բացվել է երկու հիմնանորոգված բաժանմունք
Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում բացվել է  երկու հիմնանորոգված բաժանմունք
08.11.2018

Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում տեղի ունեցավ միանգամից երկու հիմնանորոգված բաժանմունքների բացում։ Շահագործման հանձնվեցին «Օնկոգինեկոլոգիայի» ինչպես նաև «Որովայնային և Էնդովիրաբուժության» բաժանմունքները, որտեղ հնարավորություն կունենան բուժսպասարկում ստանալ 30 հիվանդ։

 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հիվանդանոցի ողջ անձնակազմը տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը ով իր խոսքում նշեց, որ բժշկի մասնագիտությունը Աստծու կողմից շնորհված մասնագիտություն է, մենք քահանաներս զբաղվում ենք հոգու, իսկ բժիշկները մարմնի փրկությամբ»։ Հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ՈւԱԿ-ի տնօրեն բ.գ.դ. Արմեն Տանանյանը, փոխտնօրեն բ.գ.թ. Վարուժան Շախսուվարյանը։

 

Շնորհակալական խոսքով հանդես եկան բաժանմունքի վարիչներ՝ Գագիկ Ջիլավյանը և Արմեն Հովսեփյանը ովքեր նշեցին ,որ կշարունակեն անձնուրաց աշխատել և նորանոր կյանքեր փրկել:

 

 

 

 

 

 

 

     

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր