Նորություններ
Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը
Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը
14.11.2018

2018թ. հոկտեմբերի 13-ից  17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան 6000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ` միջուկային բժշկության մասնագետ Նաիրա Հարությունյանը։

Միջուկային բժշկության ոլորտում EANM կոնգրեսը համարվում է տարվա գլխավոր միջոցառումը։ Կոնգրեսում անցակցվեցին բազմաթիվ ինտերակտիվ դասախոսություններ, ֆորումներ, նիստեր, որոնք նվիրված էին միջուկային բժշկության ոլորտի նորագույն ձեռքբերումներին։

 

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնըՄիաժամանակ, կազմակերպված էր միջուկային բժշկության մեջ օգտագործվող գերժամանակակից սարքավորումների ցուցահանդես, այդ թվում` Siemens, Toshiba, General Electric, Philips հանրահայտ արտադրողներից։ Ներկայացված էր նաև MEDISO ֆիրմայի SPECT/CT գամմա–խցիկը, որը 2018 թվականին տեղադրվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ձեռքբերված գիտելիքները և հմտությունները կկիրառվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Միջուկային բժշկության ենթաբաժանմունքում, ինչը մեծապես կնպաստի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման ճշգրտության և որակի առավել բարձրացմանը։

 

 

Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր