Նորություններ
Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը
Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը
07.12.2018

Ուոուցքաբանական բուժումները հաճախ ուղեկցվում են մասշտաբային վիրահատություններով: Օրգանի ամբողջական կամ մասնակի հարկադրված հեռացումը փրկում է հիվանդի կյանքը:  Սակայն այն հաճախ ընկալվում է որպես սեփական անձի կորուստ, փրկված կյանքի ողբերգություն: Հիվանդը դուրս է գրվում  և նա պետք է որևէ կերպ ապրի, հարմարվի կոլոստոմային, կրծքի բացակայությանը, հասկանա, որ կյանքն անկախ ամեն ինչից շարունակվում է:

 

Ժամանակին դիմեք հոգեբանին

 

Ուռուցքային հիվանդներին ցուցաբերվող «Պարզ առավոտ» ծառայության  հոգեբան Աննա Ուշակովան սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում արմատական վիրահատական միջամտությունից հետո հարմարվել կյանքի նոր պայմաններին. «Հենց ինձ 2011 թվականին իրականացվել է հաշմանդամություն առաջացնող վիրահատություն, ես չեմ ամաչում դրա մասին ասել իմ հիվանդներին, դա նրանց վրա լավ է անդրադառնում:

 

Վիրահատությունից հետո ես նույնպես սկսեցի շատ բաներին հարմարվել: Միայն հարազատների նրբանկատությունը, չհարկադրված աջակցությունը, սեփական կամքի ուժը, ապագայի պլանները կօգնեն վերականգնվել: Այս շրջանում շատ կարևոր է հոգեբանի աջակցությունը»: Աննա Ուշակովան կոչ է անում բոլոր այն հիվանդներին, ովքեր մինչև բուժումը, բուժման ընթացքում կամ բուժումից հետո եղել են սահմանային հոգեվիճակներում, չամաչեն զանգել հոգեբանին: Զրույցն օգնում է . «Ես հիվանդ եմ ունեցել, ով վիրահատությունից երկու օր առաջ մտածում էր կամ լուսամուտից դուրս նետվելու մասին, քանի որ երկարատև բուժում էր սպասվում և ոչ մի լավ բան չէր կարող լինել կամ էլ այնուամենայնիվ գնալ հաշմանդամության բերող վիրահատության: Այդպիսի հիվանդներին ես շատ եմ խնդրում զանգահարել մեզ՝ «Պարզ առավոտ» թեժ գծին ՝ 8 (800) 100 01 91, կիսվել սեփական ապրումներով: Հոգեբանի հետ զրույցը բուժում է: Այն կարող է փրկել հիվանդի կյանքը և տրամադրել բուժման և վերականգնման: Կարևոր է, որ հիվանդը, բժիշկը և հոգեբանը նույն ուղղությամբ մտածեն, որպեսզի հիվանդն ապաքինվի և ապրի որակյալ կյանքով: Ուռուցքը դատավճիռ չէ, այլ կյանքի փուլ, որը պետք է անցնել և շարունակել ապրել»:
Լացեք, եթե Ձեր սիրտը լցված է

 

Այդպիսի վիրահատություններից հետո կյանքը կտրուկ փոխվում է՝ դառնալով ինչ-որ կերպ անհարմարավետ: Որևէ օրգանի բացակայությունը որպես փաստ ընդունելու համար երկարատև ժամանակ է պահանջվում: Հոգեբաններն ասում են, որ եթե Ձեր սիրտը լցված է լացեք, մի պահեք հույզերը Ձեր ներսում: Շատ դժվար է ընդունել սեփական մարմնի նոր կարգավիճակը, բայց փորձել պետք է: Խորը դեպրեսիայի մեջ չընկնելու համար պետք է օգնեն հարազատները և հոգեբանը: «Եթե խոսենք ժամկետների մասին, ապա ամեն ինչ հիվանդից է կախված: Եթե հիվանդը լավատես է և մինչև վիրահատությունը հարազատներն աջակցել են, ասել են, որ իր հետ են, ամեն ինչ լավ կլինի, ապա նա կյանքի նոր պայմաններին արագ կհարմարվի՝ 2-4 ամսվա ընթացքում: Ես իմ հիվանդներին ասում եմ, որ կյանքը միայն շաքար չէ, այն հաճախ  նաև պղպեղ է, լինում է նաև մահ, բաժանում, ինչպես նաև ծանր հիվանդություններ: Վերականգնման ժամկետները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, արդյոք ամուսինը չի հեռացել, երբ կնոջը դուրս են գրել վիրահատությունից հետո: Այս դեպքում ցանկացած լավատես ծանր ապրումներ կունենա »,- պատմում է Աննա Ուշակովան:

 

Ընդունե՛ք Ձեր նոր մարմինը

 

«Ինձ շատ մոտ է մաստէկտոմիայի թեման, ես օնկոհոգեբան եմ աշխատում ոչ միայն «Պարզ առավոտ» գծում, այլ նաև Պ.Ա.Հերցենի անվան ուռուցքաբանական կենտրոնի կրծքագեղձի քաղցկեղի ստացիոնարում: Ես ամեն շաբաթ հանդիպում եմ կուրծքը հեռացրած կանանց հետ: Նրանց համար շատ կարևոր է հոգեբանական աջակցությունը:  Մինչև վիրահատությունը կինը պատրաստվում է այն բանին, թե ինչ կտեսնի հետո նա հայելու մեջ: Այստեղ պետք է ճիշտ տրամադրել հարազատներին, խոսել նրանց հետ, որքանով են նրանք պատրաստ աջակցել հիվանդին և ինչպես: Կնոջ հիվանդանոցից դուրս գրվելուց և տուն վերադառնալուց հետո շատ բան կախված է մոտիկներից, հատկապես ամուսնուց, սիրելի տղամարդուց»:


Հաճախ տղամարդը հեռանում է մեկ կամ երկու կրծքագեղձը հեռացրած կնոջից: Վերջինիս համար դա ծանր հարված է, դավաճանություն: «Հաճախ հիվանդների հետ զրուցելիս ես հասկանում եմ, որ այդ զույգը բաժանման եզրին է գտնվել դեռևս մինչև հիվանդությունը: Այսինքն դեռ այն ժամանակ եղել են բարդ հարաբերություններ: Կինը հիվանդանում է, իսկ տղամարդը նրան թողնում է ՝ պատճառաբանելով հիվանդությունը: Սակայն այս դեպքում բաժանման պատճառը հիվանդությունը չէ, այլ այն, որ դեռ մինչև այդ էր տեղի ունենում՝ բերելով նման ավարտի: Երկրորդ տարբերակի դեպքում տղամարդը սիրում է կնոջը, պատրաստ է նրա հետ միասին հաղթահարել հիվանդությունը: Նա դուրս է գրվում, գալիս է տուն, դրսևորվում են քիմիաբուժության կողմնակի ազդեցությունները, արցունքներ, հիստերիկ վիճակներ, տրամադրության անկումներ, կինը չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Այդ ժամանակ տղամարդու համար շատ բարդ է և նա մի օր ուղղակի ասում է, որ իր կնոջը սիրում է, բայց այլևս այդպես ապրել չի կարող: Այդ ժամանակ կնոջն անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, որպեսզի ընտանիքը պահպանի»:


Նոր մարմինը չընդունելը նույնիսկ ամուսնու աջակցության դեպքում, երկարատև խնդիր է շատ կանանց համար: Կուրծքը կնոջ համար կարևոր է, այն գեղեցիկ է, կանացի, և հանկարծ այն հեռացնում են: Հոգեբանորեն շատ դժվար է դրա հետ հաշտվել: Աննա Ուշակովան իր հիվանդներին խորհուրդ է տալիս գեղեցիկ սպիտակեղեն գնել՝ լրացուցիչ կրծքկալով, որպեսզի ինտիմ հարաբերությունները դրանցով տեղի ունենան:  Որոշ կանանց մոտ այն վստահություն է առաջացնում: «Օգնում է նաև շփումը կանանց ֆորումներում: Սեփական փորձից կարող եմ ասել, հոգեբանին դիմելը շատ լավ է, սակայն այդ հիվանդները կարիք ունեն հիվանդությունը վերապրած կանանց հետ շփման, ովքեր ներկայումս ապրում են լիարժեք կյանքով: Սեփական փորձը շատ կարևոր է»:


Երեխայի հետ Ձեզ ճիշտ պահեք


Առանձին և բարդ թեմա է քաղցկեղով հիվանդ երեխաները, որոնց լայնածավալ վիրահատություններ են կատարվել՝ օրգանների հեռացմամբ: Երեխան մանկապարտեզ է հաճախում, դպրոց և եթե նա տարբերվում է մյուսներից, նրանք ծաղրում են երեխային, կատակում, ինչը շատ ծանր է: Աշխատանքն այստեղ սկսվում է ընտանիքից, ծնողների նախապատրաստումից, որ իրենց երեխան վատը չէ, այլ առանձնահատուկ է: «Շատ ծնողներ երեխային որպես նախագիծ են ընկալում, որը պետք է հաջող լինի: Այդպիսի ծնողները շատ ծանր են տանում, որ իրենց երեխան վիրահատությունից հետո դարձել է ոչ այնպիսին, ինչպիսին մյուսներն են: Այդ ժամանակ նրանց հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ: Եթե նրանք գտնվում են սթրեսի մեջ, ընկճված են , ապա երեխային չեն կարող աջակցել:  Մյուս ծայրահեղության դեպքում երեխային լիովին մեկուսացնում են և հաշմանդամ են դարձնում ծնողական գերխնամքի հետևանքով: Դա նույնպես ճիշտ ուղի չէ:


Ծնողներին պետք է կրթել, սթափեցնել: Կարևոր է երեխային հասկացնել, որ նա այս աշխարհի մի մասն է, պետք է նրան օգնել գտնել սեփական եսը, դերը: Պետք է երեխային ասել, որ նա առանձնահատուկ է, բայց մյուս երեխաներից ոչ մի կերպ պակաս չէ»: Ավելին, հենց ծնողներն իրենք պետք է սովորեն իրենց երեխային այդպիսին ընկալել: 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր