Նորություններ
Հոկտեմբերի 25-ից 27-ը, 2019թ., «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես
Հոկտեմբերի 25-ից 27-ը, 2019թ., «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես
21.10.2019

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում է մասնակցել «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որին մասնակցում է նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ):

 

Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 25-ից 27-ը  Երևանում «Երևան Էքսպո» ցուցասրահում (Հ.Հակոբյան 3):


«Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2019» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

 

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2019» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
      

Սիրով հրավիրում ենք ՈՒԱԿ տաղավար` ծանոթանալու մեր կենտրոնի վերջին ձեռբերումներին, մեր աշխատակիցներից անմիջապես ստանալու Ձեզ հուզող հարցերի պատասխանները

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր