Նորություններ
«Ամենակարող հոգին փրկում է թույլ մարմինը»
«Ամենակարող հոգին փրկում է թույլ մարմինը»
24.10.2019

«Ուռուցքով ախտահարված օրգանը վկայում է հիվանդի հոգում թաքնված նեղվածության մասին...» ,— շատ հաճախ կարելի է լսել քաղցկեղի առաջացման, այսպես կոչված, հոգեբանական «տեսության մասին»։ «Ներիր բոլորին և կապաքինվես։ Ամեն ինչի մեղավորը սթրեսն է։ Քաղցկեղի պատճառը նյարդերն են։ Ազատվեք վատ մտքերից և այն կանհետանա։» ,— ցավոք, դա բավականին տարածված մոլորություն է։ Տասնյակ տարիների ընթացքում ուռուցքաբանների, հոգեբանների, գենետիկների կողմից ուսումնասիրվել է սթրեսի ազդեցությունն ուռուցքային հիվանդությունների վրա։

 

Այս հետազոտությունների արդյունքները չհաստատեցին սթրեսային գործոնների և ուռուցքների առաջացման միջև կապը։ Բժիշկները, գիտնականներն այսօր չեն հոգնում կրկնել, որ քաղցկեղը բարդ համակարգային հիվանդություն է՝ պայմանավորված բջջի գենոմի վնասմամբ։ Եթե այս հիվանդությունն, իսկապես, «նյարդերից» լիներ, քաղցկեղը հաջողությամբ կբուժեին ոչ թե ուռուցքաբանները, այլ` հոգեբանները։ Այնուամենայնիվ, բոլոր բժիշկները համաձայն են, որ որքան մարդիկ քիչ նյարդայնանան, այնքան ավելի երկար և լավ կապրեն՝ անկախ նրանից, հիվանդ են, թե` ոչ։ Ամբողջ աշխարհում մահերի քանակությամբ առաջին տեղը գրավում են ոչ թե ուռուցքային, այլ սիրտ-անոթային հիվանդությունները, որոնց դեպքում սթրեսի ազդեցությունն օրգանիզմի վրա ամենաուղղակին է։ Բացի այդ, քրոնիկական սթրեսը , որի ժամանակ լինում է մշտապես արտահայտված տագնապ, հոգեբանական ընկճվածություն, հոգնածություն, կարող է նպաստել օրգանիզմում բացասական փոփոխությունների առաջացմանը, իմունային համակարգի ֆունկցիայի թուլացմանը։ Դա էլ իր հերթին կարող է բարձրացնել օրգանիզմում բորբոքային գործընթացների` քրոնիկականի անցման ռիսկը։ Բացի այդ, որոշ մարդիկ՝ նյարդայնանալով, սկսում են ավելի հաճախ ծխել, չարաշահել սպիրտային խմիչքը, արագ սնունդը և օրգանիզմի համար վնասակար մթերք շատ ուտել, ինչը նույնպես կարող է վատթարացնել առողջությունը։ Պետք է մի բան հասկանալ. մեր օրգանիզմը, որպես հայելի, միշտ «արտացոլում» է մեր հոգեկան վիճակը։ Բացասական հույզերը, ներքին անհուսալիության զգացումը կարող են ազդել օրգանիզմի վիճակի վրա. հոգեկան անկումից հետո կարծես «կոտրվում է մարմինը», կորցնում է կամքը, սերը կյանքի նկատմամբ և պաշտպանվելու ունակությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է նվազագույնի հասցնել արտաքին սթրեսները, ինչպես նաև` սովորել հասկանալ սեփական հույզերը, կարողանալ ղեկավարել դրանք և բաց թողնել։ Ժամանակին Հիպոկրատը հանճարեղ միտք է ասել. «Ամենակարող հոգին փրկում է թույլ մարմինը»։

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր