Նորություններ
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում
25.10.2019

Օրերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ է իրականացրել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան։ Բժշկին հնարավոր էր հանդիպել միայն այն ժամանակ, երբ մի վիրահատությունն ավարտած` պատրաստվում էր հաջորդին.  էկրանի առջև ներկայանալի տեսքի համար միայն հասցնում էին սպիտակ խալաթ հագցնել։


Շատ հոգնած էր, բայց ասաց` շատ ուրախ է, որ այստեղ է և օգնում է հայ գործընկերներին. -«Այստեղ մեկ տանիքի տակ շատ հմուտ մասնագետներ են հավաքված, և նրանք շատ բարդ վիրահատություններ են կատարում։ Գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք ստամոքս-աղիքային համակարգի չարորակ նորագոյացությունների վիրահատություններ առավել նվազ տրավմատիկ՝ լապարոսկոպիկ եղանակով»:


Մեթոդն ուսուցանելու համար Լաբելան իր հետ լապարոսկոպիկ Setup սարք է բերել, որը կթողնի կենտրոնում` շնորհիվ ամերիկյան «Մեդունի» բարեգործական ընկերության:  Ջենարո Լաբելայի այցը Հայաստան նույնպես ընկերությունն է կազմակերպել:

 

«Սա դեռ սկիզբն է, կազմակերպությունը ծրագրում է շարունակել համագործակցությունն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, մասնավորապես` նոր սարքեր ձեռք բերել, և հայ բժիշկներին վերապատրաստման գործուղել ԱՄՆ լավագույն համալսարաններ։ Մեր ընտրությունը կանգ է առել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վրա, որովհետև այն պետական կառույց է, ու, թեև այստեղ վաղուց առկա են լապարոսկոպիկ սարքեր, միևնույն է, դրանց կարիքը միշտ կա։ Հարկ եմ համարում նշել, որ կենտրոնի տնօրինությունն ու առողջապահության նախարարությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել նմանատիպ գործունեության համար», - մեզ հետ զրույցում ասաց «Մեդունի» բարեգործական ընկերության ղեկավարը։

 

Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում


«Հայաստանում աղիների չարորակ ուռուցքների աճ է նկատվում:  Այստեղ գտնվելուս նպատակներից է բժիշկների հետ կիսվել լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ կատարելու իմ փորձով։ Բայց ամենագլխավոր նպատակը մարդկանց գիտակցությունը բարձրացնելն է, ինչը կօգնի իրականացնել սքրինինգային ծրագրեր, դրանով իսկ հնարավորություն ստեղծել ուռուցքները հայտնաբերել վաղ փուլում և թեթևացնել վիրաբույժների գործը», - շարունակում է Լաբելան։


Ամերիկացի մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանի 50 տարեկանն անց բնակիչներին պարտադիր կոլոնոսկոպիա իրականացնել՝ հաստ աղու քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու համար։ «Հայաստանի բնակչությունը պետք է հասկանա, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել զարգացած հիվանդությունը. կանխարգելում, և ո՛չ վիրահատական բուժում», - զրույցի վերջում հավելեց նա։

 

Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան պրակտիկ բժշկական գործունեություն է ծավալում ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը, ինչպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման վրա։ Նա նաև TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում նաև Օհայո նահանգի Good Samaritan Hospital-ում և TriHealth Evendale Hospital-ում: Ջենարո Դ․ Լաբելան American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր