Նորություններ
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով
11.11.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։ Այս վիրահատության ժամանակ մասնահատումից հետո դեֆեկտի վերականգնումը կատարվում է պլաստիկ վիրաբուժության տեխնիկաների կիրառմամբ։


Կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիայի դեպքում հաջողվում է մասնահատել ավելի մեծ ծավալներ` զգալիորեն նվազեցնելով ուռուցքի կրկնվելու հավանականությունը։


Տարբերում են կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիաների 2 տեսակ՝ ծավալի վերադասավորում և ծավալի փոխարինում։ Առաջին տարբերակի ժամանակ դեֆեկտը վերականգնվում է գեղձային հյուսվածքի վերամոդելավորման միջոցով։ Երկրորդ տարբերակում, որը և իրականացվել է ՈՒԱԿ-ում, վերականգման նպատակով կիրառվում են մաշկափակեղային կամ մաշկամկանային լաթեր։ Երկրորդ եղանակը համեմատաբար բարդ է, սակայն այն կիրառելի է կրծքագեղձերի բոլոր չափերի դեպքում, չկա մյուս կրծքագեղձի սիմետրիզացիայի անհրաժեշտություն։


Հիվանդը` 43 տ., ընդունվել էր ՈՒԱԿ` գանգատվելով աջ կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայությունից։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց մոտավորապես 15 մմ գոյացություն` տեղակայված կրծքագեղձի վերին-դրսային քառորդում։

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։


Վիրահատության ժամանակ կտրվածքը կատարվեց կրծքագեղձի վերին-դրսային քառորդում` դրսային ծալքի երկայնքով և հեռացվեց ուռուցքը` ներվիրահատական ռենտգեն և մորֆոլոգիական հետազոտությունների հիման վրա։ Նույն կտրվածքով կատարվեց նաև անութային ավշահանգույցների հեռացում։
 
Առաջացած դեֆեկտը վերականգնելու նպատակով կրծքավանդակի կողմնային պատի շրջանից ձևավորվեց VI միջկողային զարկերակի կողմնային ճյուղի պերֆորանտային լաթ (LICAP լաթ), որը տեղափոխվեց մասնահատված շրջանում։
 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։


Վիրահատության արդյունքում, կրծքագեղձի մասնահատումից և լաթի ձևավորումից հետո առաջացավ ընդամենը մեկ հետվիրահատական վերք, վերջնական արդյունքում ձևավորվեց սպի, որը գտնվում է կրծքագեղձի սահմաններից դուրս։
 
Մասնահատումից հետո մաշկափակեղային լաթերի միջոցով կրծքագեղձի վերականգման եղանակները լիովին համապատասխանում են ուռուցքային վիրաբուժության կանոններին` միաժամանակ ապահովելով ավելի լավ կոսմետիկ արդյունքներ։

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով։

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում։


Վիրահատությունն իրականացրել են ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Մհեր Կոստանյանը, բաժանմունքի վիրաբույժներ Հայկ Սարգսյանը և Դիանա Սահակյանը և անէսթեզիոլոգ Ալիսա Վարդանյանը։

Լուրեր, հայտարարություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

Հաճախ տրվող հարցեր