Օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

Օնկոգինեկոլոգիական բաժանմունք


1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

 

ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործում է օնկոգինեկոլոգիայի թիվ 1 բաժանմունքը` 30 տարուց ավելի, ծավալված՝ 30 մահճակալով: Բաժանմունքում հետազոտվում  և բուժվում են կանանց սեռական օրգանների բարորակ, սահմանային և 1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունքչարորակ ուռուցքներով հիվանդներ` Հայաստանից և արտերկրից: Հիվանդների բուժման ադեկվատ սխեման մշակվում և իրագործվում է ժամանակակից ախտորոշիչ մեթոդների` կոլպոցերվիկոսկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, լապարոսկոպիայի տվյալների և մորֆոլոգիական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ հետազոտությունների տվյալների հիման վրա:


Բաժանմունքում կատարվում են համաշխարհային օնկոգինեկոլոգիական պրակտիկայում ընդունված վիրաբուժական բոլոր միջամտությոինները, ինչպիսիք են՝ արգանդի պարանոցի,  արգանդի մարմնի, հեշտոցի չարորակ ուռուցքների ընդլայնված վիրահատությունները և կանանց սեռական օրգանների բարորակ ուռուցքների վերականգնողական միջամտությունները:

 

Յուրաքանչյուր տարի բաժանմունքում կատարվում են 550-ից ավելի վիրահատություններ: Վիրահատությունների մեծամասնությունն իրականացվում է լապարոսոկոպիկ մեթոդով:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք


Ժամանակակից քիմիաթերապիայի կիրառումը նպաստում է վիրաբուժական բուժման արդյունավետության բարձրացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդների բուժման արդյւնավետության բարձրացման նպատակով մշակվում և կիրառվում են ժամանակակից գիտական նոր մեթոդներ` արգանդի պարանոցի նախաուռուցքային ախտաբանությունների, արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հետվիրահատական բարդությունների կանխման վերաբերյալ:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

Բաժանմունքում մշակվող գիտական ուսումնասիրությունների արդյունքները` բժիշկների կողմից, ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, Անդրկովկասում և արտասահմանում կազմակերպվող ուռուցքաբանների համագումարներում: Բաժանմունքում հետդիպլոմային վերապատրաստում և ուսուցում են անցնում բժիշկներ և կլինիկական օրդինատորներ` Հայաստանից և արտերկրից:

 

2018-ին բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է, պացիենտներին հատկացվում են հարմարավետ, մեկ հիվանդի համար նախատեսված հիվանդասենյակներ:


Բաժանմունքում աշխատում է 6 բժիշկ, որոնցից 2-ը գիտությունների թեքնածու են, 2-ն աշխատում են թեքնածուական թեզի մշակման վրա:


Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արամի Ջիլավյանը: 

 

Բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքերով՝ կոլպոսկոպ, հիստերոսկոպ, արտաքին սեռական օրգանների և արգանդի պարանոցի տարբեր հիվանդությունների լազերային թերապիայի սարք։

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 22.01.2021

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին: Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, օգնական՝ Ազատ Չախոյան:

Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

Հաճախ տրվող հարցեր