24.12.2020
Ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում ՈՒԱԿ-ում՝ նորագույն մեթոդներով
Հագեցած է i10 սերիայի տարբեր տրամագծերի և երկարության, HD+ բարձր թույլտվության տեսաէնդոսկոպերով և i7010 բարձր հստակության տեսապրոցեսորով, որն ունի վիրտուալ խրոմէնդոսկոպիայի i-scan ռեժիմ։
21.12.2020
Ուռուցքային հիվանդների դիսպանսերային հսկողություն․ Ի՞նչ պետք է իմանալ այդ մասին
Դիսպանսերային շարունակական հսկողությունը (follow-up) բժշկական ծառայության տեսակ է, որը ներառում է կանոնավոր բուժզննումներ և տարբեր հետազոտություններ՝ պացիենտի վերականգնման գործընթացի մշտադիտարկման, ռեցիդիվի (հիվանդության հնարավոր կրկնության) հայտնաբերման, կողմնակի ազդեցությունների բացահայտման և դրանց բուժման նպատակով:
30.11.2020
Ի՞նչ պետք է իմանալ քիմիաթերապիայի մասին
Քիմիաթերապիայի նպատակները կախված են քաղցկեղի տեսակից և տարածման աստիճանից։ Որոշ դեպքերում քիմիաթերապևտիկ բուժման նպատակն է ազատվել քաղցկեղից և թույլ չտալ նրա կրկնությունը։ Եթե դա անհնար է, ապա դուք կարող եք քիմիաթերապիայի կուրս ստանալ՝ քաղցկեղի աճը կանխելու կամ դանդաղեցնելու համար։
24.09.2020
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի
Աշխատանքային փորձը պարտադիր է։
CV-ները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։
23.09.2020
ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա
Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։
20.09.2020
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան
«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։
18.09.2020
Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում
Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։
17.09.2020
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ
«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։
16.09.2020
ՈՒԱԿ բարեփոխումներ. քիմիաթերապիայի բաժանմունք
Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երկրորդ ռեպորտաժն անդրադառնում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի նորություններին, մասնավորապես, Հայաստանում և տարածաշրջանում եզակի Բացօթյա սրահին։
14.09.2020
ՈՒԱԿ բարեփոխումներ․ Նեյրոօնկոլոգիական բաժանմունք
ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսել է ռեպորտաժների շարք, որը ներկայացնում է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումները։ Առաջին ռեպորտաժը անդրադառնում է Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի նորություններին․ վերանորոգված բաժանմունք, վերապատրաստված բժիշկներ, նոր վիրահատական մանրադիտակ և այլն։