Նորություններ
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել
Ժամանակին հետազոտվել` նշանակում է ապրել
13.11.2019

Շատ կանայք համոզված են, որ մամոգրաֆիան վնասակար է։ Սակայն իրականում ավելի վտանգավոր է չիմանալ հիվանդության մասին, երբ այն արդեն առաջացել է։


Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է, և այդ ախտորոշումը կարող է լսել մոլորակի յուրաքանչյուր ութերորդ կին։ Լավ նորությունն այն է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է, սակայն լավագույն արդյունքներ կարելի է ստանալ, եթե այն ախտորոշվել է ժամանակին։ Ապացուցված փաստ է, որ հիվանդության առաջին շրջանում բուժված կանանց  98%-ը կարող է լիովին ապաքինվել։


Շատ կարևոր է հիշել, որ կրծքագեղձի ինքնազննումը չի փոխարինում սքրինինգին։ Կինը կարող է ուշադրություն դարձնել մաշկի փոփոխություններին (թեփոտում, կարմրածություն, ոչ մեծ փոսիկներ կամ նարնջի կեղևի տեսք), պտուկից արտադրություն նկատել: Այս երևույթները պետք է ուռուցքաբանին այցելելու առիթ լինեն։ Սակայն ոչ մեծ չափերի ուռուցքն առանց ախտորոշման և հատուկ եղանակների, անհնար է հայտնաբերել։


40 տարեկանն անց կանանց խորհուրդ է տրվում անցնել մամոգրաֆիա՝ որպես սքրինինգային հետազոտություն։ Սա մեթոդ է, որն, իրավամբ, կյանք է փրկում, քանի որ էկրանի վրա բժիշկը կարող է նկատել նույնիսկ շատ փոքր՝ անգամ բրնձի հատիկից փոքր ուռուցքը։ Այս դեպքում բուժումը շատ արդյունավետ է, իսկ հիվանդը, մեծ հավանականությամբ, ընդմիշտ կմոռանա հիվանդության մասին։


Մամոգրաֆի ամենագլխավոր առավելությունը տոմոսինթեզի ֆունկցիայի առկայությունն է, որի շնորհիվ բժիշկները ստանում են կրծքագեղձերի հատույթային պատկերներ և հայտնաբերում են նորմայից ամենափոքր շեղումները։ Կրծքի հյուսվածքների յուրաքանչյուր  միլիմետրը մանրազնին դիտվում և գնահատվում է։ Ընդ որում, հետազոտությունն անվտանգ է, քանի որ հատուկ ֆիլտրերը պաշտպանում են կնոջը ռենտգեն ճառագայթման բացասական ազդեցությունից։


Պետք չէ վախենալ հետազոտությունից, որը կարող է կյանք փրկել։ Խորհրդակցեք կլինիկական ուռուցքաբանի հետ, թե ո՞ր տարիքից և ի՞նչ հաճախությամբ պետք է հետազոտվել։

Լուրեր, հայտարարություններ
Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայությունում 06.08.2020

Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

Պետպատվերով պալիատիվ թերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 04.08.2020

Բաժանմունքի ղեկավար, Հայաստանի Հակացավային և պալիատիվ թերապիայի ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանի խոսքով, բաժանմունքը կոչված է ապահովել քրոնիկ և ծանր հիվանդների կյանքի որակը՝ առանց ցավի և տառապանքի։

Հոգեբանական անկյուն․ Ինչու՞ են մարդիկ այդքան ծանր տանում քաղցկեղ ախտորոշումը 03.08.2020

Ինչ խոսք, յուրաքանչյուր դեպք անհատական է, և այո մեր օրերում, ցավոք սրտի, ֆինանսական գործոնը կարող է զգալի դեր խաղալ բուժման որոշ տեսակների հարցում։ Ճիշտ է, վերջին ժամանակներս իրավիճակն էականորեն փոխվել է, քանի որ պետությունը բուժման որոշակի տեսակների ծախսերն ամբողջությամբ իր վրա է վերցրել, սակայն կան դժվարամատչելի հետազոտություններ կամ քիմիաթերապևտիկ շատ թանկ դեղեր, որոնց արժեքն առայժմ պետությունը չի փոխհատուցում։

Հաճախ տրվող հարցեր