Նորություններ
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար
27.11.2019

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը երաժշտությունն է բերում մարդկանց մոտ։


Այսօր, նոյեմբերի 27-ին, Do Re Meet ծրագրի շրջանակում, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացավ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաների «Imagine» կվինտետի բարեգործական համերգն ՈՒԱԿ-ի պացիենտների համար։


Աղջիկները պատմեցին Կոմիտասի մասին և կատարեցին նրա երգերը: Պատմեցին նաև Beatles հանրահայտ քառյակի մասին` խոստովանելով, որ իրենց կվինտետը կոչել են հենց Beatles-ի երգի անունով։ Beatles-ի ստեղծագործություններից մեկը կատարելու ժամանակ աղջիկները թեև մի քիչ շփոթվեցին, շնորհակալ հանդիսատեսը քաջալերեց նրանց ծափահարություններով։ Հնչեցին նաև Մոցարտի և Շոպենի դաշնամուրային գործերը։
Համերգի ավարտից հետո պացիենտները դեռ երկար բաց չէին թողնում երաժիշտներին` խնդրելով նրանց ևս մեկ անգամ կատարել սիրված ստեղծագործությունները։


Ինչպես նշեց Do Re Meet ծրագրի տնօրեն Թագուհի Օնանյանը, այդ ծրագրի շրջանակում համերգներ են կազմակերպվել նաև Նորք-Մարաշ տուն-ինտերնատում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում, AGBU Armenia համերգասրահում և այլն։ Ծրագրի մասնակից երիտասարդ երաժիշտները հատուկ կրթաթոշակ են ստանում։

 

 

  

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր