Պացիենտների համարՀիվանդություններ
Մանկական ուռուցքաբանություն
Մանկական ուռուցքաբանություն
12.12.2015

Օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ աճում է, զարգանում,  փոխազդում այլ բջիջների հետ և գենետիկական ծրագրի համաձայն` մահանում: Երբ որոշ բջիջներ այլևս չեն ենթարկվում այդ կառավարող մեխանիզմին և սկսում են անվերահսկելիորեն աճել, զարգանում է քաղցկեղ:

Տարբեր տեսակի քաղցկեղների դեպքում առկա են տարբեր ախտանիշներ, բուժման եղանակներ և հետևանքներ՝ պայմանավորված ախտահարված բջիջների տեսակից և նրանց անվերահսկելի աճի աստիճանից:

Մանկական ուռուցքաբանության մասին

Քաղցկեղի բոլոր տարատեսակները, այդ թվում` մանկական, ունեն հիվանդության նմանատիպ ընթացք. բջիջների աճը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչը բերում է քաղցկեղային բջջային կառուցվածքների ձևավորման, որոնք շատանալով՝ ոչնչացնում են հարևան բջիջները, և, ի վերջո, տարածվում են (մետաստազներ) այլ օրգաններ ու հյուսվածքներ:

Իրենց աճին զուգընթաց քաղցկեղային բջիջներն ավելի ու ավելի սննդանյութեր են պահանջում օրգանիզմի կողմից: Քաղցկեղը սպառում է երեխայի բոլոր ուժերը, քայքայում նրա օրգաններն ու ոսկրերը, թուլացնում իմունային համակարգը:

Առավել հաճախ երեխաների մոտ հանդիպում է լեյկոզ, ավշային ուռուցք (լիմֆոմա) և գլխուղեղի ուռուցք: Երեխան, դառնալով տաս տարեկան, գտնվում է նաև ոսկրերի քաղցկեղով հիվանդանալու վտանգի տակ:

Քաղցկեղի տեսակով պայմանավորված՝ նրա տեղակայման վայրը տարբեր է: Դա վերաբերում է նաև բուժման եղանակներին և բուժման արդյունավետության ցուցանիշներին:

Որպես կանոն, մանկական քաղցկեղ առաջացնող գործոնները տարբերվում են մեծահասակների մոտ քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոններից, ինչպիսիք են ծխելը և շրջակա միջավայրի թունավոր նյութերի ազդեցությունը: Դաունի համախտանիշով տառապող երեխաների մոտ հազվադեպ են հանդիպում քաղցկեղային հիվանդություններ: Քաղցկեղային հիվանդության կապակցությամբ քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում ստացած երեխաները քաղցկեղով կրկին հիվանդանալու բարձր ռիսկ ունեն:

Մանկական ուռուցքները հիմնականում առաջանում են աճող բջիջների գեներում ձեռք բերովի մուտացիաների պատճառով: Քանի որ բնության այդ սխալները պատահական են և անկանխատեսելի, քաղցկեղի կանխարգելման արդյունավետ եղանակներ  չկան:

Բժշկի մոտ երեխայի կանոնավոր հետազոտությունների դեպքում հնարավոր է քաղցկեղային հիվանդության ախտանիշներն ավելի վաղ հայտնաբերել: Սակայն որոշ ախտանիշներ (տենդ, այտուցված գեղձեր, հաճախակի վարակներ, սակավարյունություն և կապտուկներ ) կարող են այլ հիվանդությունների և խանգարումների մասին վկայել: Այդ պատճառով երեխայի մոտ քաղցկեղի մասին վկայող կասկածի առաջին ախտանիշների ի հայտ գալու դեպքում ծնողները պետք է զգուշանան և այցելեն բժշկին՝ ճշտգրիտ ախտորոշման նպատակով:

Քաղցկեղի հայտնաբերումից հետո կարևոր է, որ ծնողներն օգտվեն մանկական ուռուցքաբանության մեջ մասնագիտացված բժշկական կենտրոնի ծառայություններից:

Մանկական քաղցկեղի բուժումը

Երեխաների մոտ քաղցկեղի բուժումը կարող է ներառել քիմիաթերապիա (քաղցկեղային բջիջների ոչնչացման նպատակով դեղորայքի կիրառում), ճառագայթային բուժում (նույն նպատակով ճառագայթային էներգիայի կիրառում) և վիրաբուժական միջամտություն (քաղցկեղային բջիջների կամ ուռուցքների հեռացման նպատակով): Բուժման եղանակը կախված է քաղցկեղային հիվանդության տեսակից և փուլից , ինչպես նաև երեխայի տարիքից:

Վիրահատական բուժում

Լեյկոզով կամ լիմֆոմայով տառապող երեխաներին այս եղանակը դժվար թե օգնի: Դա պայմանավորված է նրանով, որ լեյկոզն ու լիմֆոման ախտահարում են արյունատար և ավշային համակարգերը, որոնք տեղաբաշխված են ամբողջ մարմնով, ինչն էլ դժվարեցնում է քաղցկեղի բուժումը վիրահատական եղանակով: Կարծր ուռուցքների դեպքում, որոնք չեն հասցրել տարածվել մարմնի այլ մասեր, վիրահատական միջամտության օգնությամբ հաճախ հնարավոր է լինում հաջողությամբ հեռացնել չարորակ գոյացությունը՝ զուգահեռաբար կիրառելով քիմիաթերապիա և/կամ ճառագայթային բուժում

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր