Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն
Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրաբուժական և ոչ վիրահատական միջամտություններ, ինչպես նաև, բուժման ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո, շարունակական (դիսպանսեր) հսկողություն:
|
|
|
|
Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.
|
 |
|
|
|
քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ, |
 |
|
|
|
ըմպանի գոյացությունների բիոպսիա,
|
 |
|
|
|
կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ), |
 |
|
|
|
պարանոցի նորագոյացությունների բիոպսիա`բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով: |
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնում իրականացվում են նաև ՔԿԱ օրգանների ախտաբանությամբ հիվանդների ախտորոշման, բուժման ու հետագա հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պարակլինիկական հետազոտությունները, այդ թվում. |
 |
|
|
|
քթի, հարակից խոռոչների, պարանոցի համակարգչային շերտագրում (անհրաժեշտության դեպքում՝ ներերակային կոնտրաստավորմամբ), |
 |
|
|
|
պարանոցի օրգանների և նորագոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն, |
 |
|
|
|
պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն, |
 |
|
|
|
նորագոյացությունների պունկտատների և բիոպտատների մորֆոլոգիական՝ բջջաբանական, հյուսվածքաբանական և իմունահյուսվածքաքիմիական հետազոտություններ: |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.
|
 |
|
|
|
վիրահատություններ` քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում. |
|
|
|
|
գոյացությունների էնդոնազալ հեռացում, |
|
|
|
|
ռինոտոմիա` ըստ Մուրի և Դենկերի, |
|
|
|
|
հայմորոտոմիա` ըստ Կադուիլ-Լյուքի, |
|
|
|
|
ֆրոնտոտոմիա, |
|
|
|
|
պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում, |
 |
|
|
|
տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով |
 |
|
|
|
վիրահատություններ` կոկորդի նորագոյացությունների ժամանակ, |
|
|
|
|
ձայնալարերի գոյացությունների հեռացում` էնդոլարինգեալ եղանակով (առանց արտաքին կտրվածքի)` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ, |
|
|
|
|
թիրեոտոմիա. ձայնալարերի ուռուցքների հեռացում` բաց վիրահատական եղանակով, |
|
|
|
|
կոկորդի մասնահատում, |
|
|
|
|
կոկորդի արմատական հեռացում, |
 |
|
|
|
վիրահատություններ պարանոցի միջային և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ, |
|
|
|
|
շնչափողի մասնահատում, |
|
|
|
|
վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությունների ժամանակ, |
|
|
|
|
տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ: |
|