Նորություններ
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն
13.01.2020

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է Breast Cancer Research պարբերականում, գրում է The Telegraph-ը:


Հետազոտությանը մասնակցել է 50-74 տարեկան 2000 կին։ Բոլորի մոտ առնվազն վեց տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, և նրանք լիովին ապաքինվել են։


12 տարվա ընթացքում մասնագետները հետևել են, թե ինչպես է փոխվում կանանց առողջական վիճակը՝ նրանց շարժողական ակտիվությունից կախված։ Արդյունքները փաստել են, որ ֆիզիկական վարժություններին ավելի շատ ժամանակ տրամադրող կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը զգալիորեն ավելի ցածր էր, քան սակավաշարժ կենսակերպ վարողների մոտ։


Գիտնականները պարզել են, որ շաբաթական 2,5 ժամ մարզվող կանանց շրջանում մահվան դեպքերը երկու անգամ նվազել են։ Բացի այդ, եթե կանայք ակտիվ կենսակերպ էին վարում մինչև քաղցկեղ ախտորոշելը, ապա այդ կենսակերպի պահպանումը նվազեցնում էր վաղաժամ մահվան հավանականությունը 30 տոկոսով։

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո) 10.08.2020

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ուռուցքբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները 07.08.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով:

Նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում 06.08.2020

Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈՒԱԿ-ի համար, որը ստեղծվելուց կրել է Ռենտգենաբանության և ռադիոլոգիայի ինստիտուտ անվանումը և միշտ հայտնի է եղել իր բարձրակարգ ռենտգենաբաններով։ Այսուհետ մեր անվանի մասնագետները կաշխատեն ժամանակակից ռենտգենաբանության պահանջներին համահունչ։

Հաճախ տրվող հարցեր