Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից:
Կատարվել է ստորին շրթունքի էքստիրպացիա կոմբինացված պլաստիկայով (ըստ Ստոունսի և Բլոխինի ):
Մեկ ամիս անց կատարվել է երկրորդ վիրահատությունը՝ ստործնոտային լիմֆադենէկտոմիա ըստ Վանախի (ավշահանգույցների մետաստատիկ ախտահարման կապակցությամբ ); Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների; Մեկ տարի անց՝ 2016 հունվարին, հիվանդության կրկնության և տարածման երևույթներ չեն հայտնաբերվել:
Վիրաբույժ`
Հակոբյան Հրայր Սամվելի