Նորություններ
Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն
Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն
30.01.2020

Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը։

 

Մինչ օրս համարվում էր, որ քաղցկեղի հանգեցնող մուտացիաները մնում են ընդմիշտ, անգամ ծխախոտին այլևս չդիպչող նախկին ծխողների մոտ։
Nature ամսագրում հրապարակված հետազոտության անսպասելի արդյունքները վկայում են, որ չվնասված փոքրաքանակ բջիջներն ի զորու են վերականգնելու թոքերը։ Այդ արդյունքը դիտվել է անգամ այն հիվանդների մոտ, որոնք ծխելը թողելուց առաջ 40 տարվա ընթացքում օրական մեկ տուփ սիգարետ են ծխել։

 

Ծխախոտի մեջ պարունակվող քիմիական տարրերը քայքայում են թոքերի բջիջների ԴՆԹ-ն, որն ի վերջո մուտացիայի է ենթարկվում՝ բջիջները դանդաղորեն առողջներից քաղցկեղածինի վերածելով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դա տեղի է ունենում ծխողի թոքերում մինչև քաղցկեղի ի հայտ գալը։
Ծխող մարդկանց շնչառական համակարգից վերցրած բջիջների մեծամասնությունը ծխախոտի ազդեցուցյամբ մուտացիայի են ենթարկվում։ Այդպիսի բջիջները մինչև 10 հազար գենետիկական փոփոխություն են պարունակում։

 

«Դրանք կարծես դանդաղ գործողության ռումբ լինեն, որոնք հաջորդ հարվածին են սպասում քաղցկեղի առաջացման համար», - ասում է բժիշկ Քեյթ Գաուերսը Լոնդոնի Համալսարանական քոլեջից (UCL)։

 

Բայց բջիջների մի փոքր մաս մնում է չվնասված։ Պարզ չէ, թե ինչպես են այդ բջիջները խուսափում ծխելու ազդեցությամբ առաջացած մուտացիայից։ Հետազոտողներն ասում են, որ այդ բջիջները կարծես «միջուկային բունկերում» լինեն։

 

Երբ որ ծխողը հրաժարվում է ծխելուց, հենց այդ բջիջները սկսում են աճել և փոխարինել վնասված բջիջները թոքերում։ Ծխելուց հրաժարված մարդկանց թոքերի բջիջների 40%-ը կարող են նույն տեսքն ունենալ, ինչպիսին ունեն երբեք չծխած մարդկանց թոքերի բջիջները։

 

«Մենք բաձարձակապես պատրաստ չէինք ննման բացահայտմանը» - BBC-ի հետ զրույցում խոստովանել է Սենգերի ինստիտուտի հետազոտող Փիթեր Քեմփբըլը։ «Կա բջիջների որոշակի քանակ, որոնք ինչ-որ կախարդական եղանակով վերականգնում են շնչառական ուղիները», - պնդում է նա։
«Հիանալի օրինակներ էին այն պացիենտները, որոնք հրաժարվում էին սիգարետներից 40 տարի ծխելուց հետո, և նրանց մոտ սկսվում էր ծխախոտով ոչ մի կերպ չվնասված բջիջների ռեգեներացիան», - նկատում է գիտնականը։

 

Ծխելը թողելու լավ առիթ

 

Գիտնականները դեռ պետք է հասկանան, որքանով են նախկին ծխողների թոքերը վերականգվելու ունակ։ Հետազոտությունը կենտրոնացել է հիմնական շնչառական ուղիների վրա և չի հետազոտել, օրինակ, ալվեոլաները՝ միկրոսկոպիկ թոքային կազմությունները, որոնք մասնակցում են օրգանիզմի կողմից թթվածնի օգտագործման գործընթացում։

 

Հայաստանում տարեկան գրանցվում է շնչառական ուղիների (շնչափողի, բրոնխների,թոքի) քաղցկեղի մոտ 1350 դեպք, որոնցից մոտ 1100-ը՝ տղամարդկանց մոտ, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տղամարդկանց կեսից ավելին ծխող է։

 

Սակայն, հետազոտությունների համաձայն, ծխախոտից հրաժարվող մարդիկ առաջին իսկ օրվանից նվազեցնում են թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։ Առաջ դա ուղղակի կապում էին այն բանի հետ, որ ծխելուց հրաժարված մարդկանց մոտ բջիջների հետագա մուտացիա տեղի չի ունենում։

 

«Այս գաղափարն իսկապես մոտիվացնում է։ Ծխելուց հրաժարվող մարդիկ կրկնակի օգուտ են ստանում․ նրանք կանխում են թոքերի բջիջների հետագա քայքայումը և իրենց թոքերին, ավելի առողջ բջիջների օգնությամբ, արդեն հասցված վնասը նվազեցնելու հնարավորություն են տալիս», - ասում է Cancer Research UK կազմակերպության փորձագետ Ռեյչել Օռիթը։

 

 

Սկզբնաղբյուր՝ BBC.com

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր