Նորություններ
Բաց դռների օր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Բաց դռների օր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
03.02.2020

Փետրվարի 4-ը հռչակված է «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր» (World Cancer Day), որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը և բուժումը:

 

Հետևելով օրվա խորհրդին, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը  4-ը փետրվարի, 2020 հայտարարում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ (ժ․09.00-16.00)։

 

Մեր մասնագետները կենտրոնի ամբուլատոր այցելուներին կտրամադրեն անվճար խորհրդատվություն, ինչպես նաև, բժշկի կողմից ցուցման դեպքում, անվճար կիրականացվեն հետևյալ հետազոտությունները․

 

• Ուլտրաձայնային հետազոտություն (վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի և փոքր կոնքի օրգանների)
• Թվային մամոգրաֆիա
• Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր