Նորություններ
Հարցրու բժշկին. Հղի կանայք եւ կերակրող մայրերը կարո՞ղ են ռադիոյոդային բուժում ստանալ
Հարցրու բժշկին. Հղի կանայք եւ կերակրող մայրերը կարո՞ղ են ռադիոյոդային բուժում ստանալ
10.02.2020

Այսօրվա հաղորդման հյուրն է ճառագայթաբան Թաթուլ Սաղաթելյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին․

  • Ի՞նչ է ռադիոյոդային բուժումը, ի՞նչ հիվանդությունների դեպքում է կիրառվում։
  • Վահանաձեւ գեղձի քաղցկեղի ժամանակ ռադիոյոդային բուժումը կիրառվում է վիրահատական բուժմանը զուգահեռ թե՞ որպես առանձին բուժման մեթոդ։
  • Ի՞նչ սննդակարգ պետք է պահպանի պացիենտը ռադիոյոդային բուժման ժամանակ։
  • Ռադիոյոդային բուժման ժամանակ պացիենտին ինչու՞ են մեկուսացնում հատուկ պալատներում։
  • Քանի՞ օր է պացիենտը անցկացնում մեկուսացման մեջ։
  • Դեղամիջոցի դոզավորումն ինչպե՞ս է որոշվում։
  • Ռադիոյոդային բուժումից հետո սրտառնոց եւ այլ կողմնակի էֆեկտներ լինու՞մ են։
  • Հղի կանայք եւ կերակրող մայրերը կարո՞ղ են ռադիոյոդային բուժում ստանալ։
  • Ուրիշ ի՞նչ հակացուցումներ կան։

 

 

Սկզբնաղբյուր՝ news.am

 

Լուրեր, հայտարարություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

Հաճախ տրվող հարցեր