Պացիենտների համարՀիվանդություններ
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշները
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշները
04.05.2016

Չնայած Եվրոպայում ուռուցքային հիվանդների քանակը կրճատվում է՝ ստամոքսի քաղցկեղը նախկինի պես մնում է մարդու մոտ ուռուցքի ամենատարածված տեսակներից մեկը:


Helicobacter Pilori-ով վարակվածությունը ամենակարևոր գործոններից է, որը մեծացնում է տվյալ հիվանդության զարգացման ռիսկը: Եթե այս մանրէի վերացման համար միջոցներ չձեռնարկվեն, ստամոքսի քաղցկեղը շատ արագ կզարգանա: Այն ամրանում է ստամոքսի պատին և, բազմանալով, քայքայում է օրգանի բջիջները: Այս ամենն, ընդհանուր առմամբ, կարող է բերել ստամոքսի ուռուցքի առաջացման, որի բուժումը բարդ և երկարատև գործընթաց է:

 

Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրանում է օրգանի լորձաթաղանթի աշխատանքի ընկճման հետևանքով: Ախտորոշումը հաստատվում է մինչև վիրահատական միջամտությունը, սակայն ախտորոշման համար միայն ախտանիշների առկայությունը բավարար չէ: Մասնավորապես, անհրաժեշտ են հյուսվածաբանական հետազոտության տվյալներ, որի համար անհրաժեշտ նյութը վերցվում է գաստրոսկոպիայի ընթացքում (ԷԳԴՍ): Բացի այդ, որպեսզի հստակ որոշվի, թե ինչպես բուժել ստամոքսի քաղցկեղը, անհրաժեշտ է ճշտել ուռուցքային պրոցեսի տարածվածության աստիճանը: Այն գնահատվում է ըստ որովայնի խոռոչի ՈՒՁՀ կամ ՀՏ հետազոտության և/կամ թոքերի ՀՏ կամ ռենտգենագրաֆիայի տվյալների: Գոյություն ունի նաև, այսպես կոչված, ԷնդոՈՒՁՀ: Այն հնարավորություն է տալիս հստակեցնել քաղցկեղային ներաճման խորությունը և գնահատել ավշային հանգույցների վիճակը: Եթե ստամոքսի քաղցկեղի ժամանակ որոշ ախտանիշներ վկայում են ոսկրերում մետաստազների մասին, ապա իրականացվում է նաև կմախքի իզոտոպային հետազոտություն:


Որպես կանոն, չարորակ նորագոյացության ախտաձևաբանական հետազոտության տվյալներով կարելի է որոշել, թե հատկապես ինչ տեսք ունի ստամոքսի քաղցկեղը: 90% դեպքերում այն ադենոկարցինոմա է, մնացած դեպքերում` կամ ոչ հոջկինյան լիմֆոմա է, կամ` լեյոմիոսարկոմա: Ստամոքսի քաղցկեղի վիրահատական բուժումն իրականացնելուց առաջ չափազանց կարևոր է ադենոկարցինոման (փաստացի քաղցկեղը) տարբերակել լիմֆոմայից: Սա անհրաժեշտ է, քանի որ այս հիվանդությունների բուժման մոտեցումները սկզբունքորեն տարբերվում են միմյանցից:


Ստամոքսի քաղցկեղի առաջին ախտանիշները հիվանդի հետևյալ գանգատներն են.


•    քաշի կորուստ (62%),
•    ցավեր որովայնում (52%),
•    սրտխառնոց (34%),
•    ախորժակի կորուստ (32%),
•    դիսֆագիա (26%):


Եթե առկա է ստամոքսի քաղցկեղի կասկած, բժիշկները որոշում են` ինչպես գործել, որպեսզի հիվանդությունը հստակ ախտորոշվի:
Ինչպե՞ս ճանաչել ստամոքսի քաղցկեղը: Նախ պետք է հաշվի առնել, որ ուռուցքային մարկերները տվյալ հիվանդության սքրինինգի համար չեն կիրառվում, քանի որ նմանատիպ ուռուցքի առկայության դեպքում նրանց քանակը ոչ միշտ է բարձրանում: Սակայն բժիշկներն, այնուամենայնիվ, ուշադրություն են դարձնում.


•    կարցինոէմբրիոնիկ հակածնին (СЕА). 40–50% հիվանդների մոտ բարձրացած է,
•    ալֆա-ֆետոպրոտեինին. 30% հիվանդների մոտ  բարձրացած է,
•    СА 19-9. 30% հիվանդների մոտ նույնպես բարձրացած է:


Եթե մինչև վիրահատական միջամտությունը որևէ մարկեր բարձրացած է, իսկ միջամտությունից հետո նրա մակարդակը կարգավորվում է, ապա այս ցուցանիշը կարելի է համարել ախտորոշիչ չափանիշ հիվանդի հետագա դիտարկման համար:


Ստամոքսի քաղցկեղի բուժումը


Ներկայում ապաքինումը հնարավոր է միայն վիրահատական միջամտության շնորհիվ՝ հեռավոր մետաստազների բացակայության դեպքում: Վիրահատության տեսակը որոշվում է կախված ստամոքսում ուռուցքի տեղակայումից և տարատեսակից, նորագոյացության չափերից և ախտանիշներից:


Բժիշկները կարող են նշանակել սուբտոտալ գաստրէկտոմիա (ստամոքսի մասնակի հեռացում) կամ, պարզապես, գաստրէկտոմիա (օրգանի ամբողջական հեռացում): Անկախ ստամոքսի քաղցկեղի տեսակից, ախտանիշներից և մետաստազների քանակից՝ ավշային հանգույցների հեռացման հստակ ծավալը դեռևս դժվար է որոշել: Որպես կանոն, 4-րդ փուլում ստամոքսի քաղցկեղի բուժումը ենթադրում է D2 մասնահատում՝ առանց ենթաստամոքսային գեղձի և փայծաղի հեռացման:


Ստամոքսի 4-րդ աստիճանի քաղցկեղի հայտնաբերման դեպքում հետվիրահատական բուժումը կարող է իր մեջ ներառել նաև հետվիրահատական ճառագայթային բուժում: Կանադայում և ԱՄՆ-ում այն ներառվում է ստանդարտ բուժման մեջ, սակայն Եվրոպայում և Ռուսաստանում` չի կիրառվում:


Ստամոքսի քաղցկեղը տարբեր ձևով է արտահայտվում, սակայն, ամեն դեպքում, մինչև վիրահատությունը քիմիաթերապիա չի կիրառվում: Հիվանդության ռեցիդիվների հետվիրահատական կանխարգելումը քիմիաթերապիայի միջոցով նշանակվում է շրջանային ավշային հանգույցների ախտահարման դեպքում, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի մեջ ուռուցքի ներաճման կամ լորձաթաղանթի սահմաններից դուրս նրա տարածվելու դեպքում:


Հիվանդներին խորհուրդ է տրվում 6-8 կուրս անցնել: Քիմիաթերապիայի հիմքն, անկախ նրանից, թե ինչպիսի ախտանիշներ են դիտվել վիրահատությունից առաջ, կազմում են ֆտորի ածանցյալները՝ ֆտորուրացիլ, ֆտորաֆուր, քսելոդ, Ուֆտ: Այս դեղերի ընդունումը համակցում են նաև այլ քիմիապրեպարատների հետ:


Եթե թիրախային բուժումից հետո հեռավոր մետաստազներ են հայտնաբերվում, իրականացվում է համակարգային քիմիաթերապիա, և մետաստազների վրա տեղային ազդեցությունն ապահովվում է քիմիաէմբոլացման, ռադիոաբլացիայի և այլնի միջոցով: Մասնագետները, բացի ֆտորի ածանցյալներից, կարող են նշանակել նաև Տաքսոլ, պլատինի պրեպարատներ, միտոմիցին, կամպտո և այլն:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր