Նորություններ
TUMOR BOARD-Ը՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
TUMOR BOARD-Ը՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
25.02.2020

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ նորագոյացություններով բոլոր հիվանդների բուժման մարտավարությունը որոշում է

 

Ուռուցքաբանական խումբը (tumor board), որի կազմում ընդգրկված են քաղցկեղի ախտորոշմանն ու բուժմանը մասնակցող տարբեր մասնագետներ՝ հյուսվածաբաններ, ռադիոլոգներ, վիրաբույժներ, քիմիա- և ճառագայթային թերապևտներ։

 

Ուռուցքաբանական խմբի նիստը, փոփոխական կազմով, անցկացվում է ամեն օր․ շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրված է կոնկրետ տեղակայման ուռուցքներին։

 

Նիստի ժամանակ բուժող ուռուցքաբանները ներկայացնում են դեպքերը, և մասնագիտական քննարկման արդյունքում որոշվում է բուժման մարտավարությունը․ իրականացնել վիրահատական, թե պահպանողական բուժում, անհրաժեշտության դեպքում ինչ հերթականությամբ կատարել քիմիա- և ճառագայթային թերապիան և այլն։

 

Նշենք, որ իր որոշումներում Ուռուցքաբանական խումբն առաջնորդվում է միջազգային ուղեցույցներով։

 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

Հաճախ տրվող հարցեր