Պացիենտների համարԿանխարգելում
Ինչպե՞ս կանխարգելել քաղցկեղը
Ինչպե՞ս կանխարգելել քաղցկեղը
06.05.2016

Մեր օրերում քաղցկեղի բուժման բնագավառում բժշկությունը հասել է զգալի հաջողությունների: Գիտնականներն ու բժիշկներն ունեն   գիտելիքների բավական պաշար, որը հնարավորություն է տալիս  հասկանալ, թե ինչպես է զարգանում այս հիվանդությունը և ինչն է ազդում նրա դրսևորման վրա: Բայց բոլորս էլ գիտենք, որ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել հիվանդությունը: Բանաձև, որը գործում է նաև այս հիվանդության ժամանակ: Այն ամենն, ինչ մեզ պետք է, դա մի քանի պարզ կանոններին հետևելն է : Հակաքաղցկեղային շարժումը Ձեզ է առաջարկում խորհուրդների ոչ մեծ ցուցակ, որոնց հետևելով՝ կարելի է զգալիորեն նվազեցնել հիվանդացության ռիսկը:


1.  Չծխե՛լ:


Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ծխելը ո՛չ միայն թոքերի, կոկորդի, բերանի խոռոչի քաղցկեղ է առաջացնում, այլ նաև բացասաբար է ազդում սրտի վրա, եթե չխոսենք ընդհանուր ինքնազգացողության վատթարացման մասին: Այդ պատճառով ծխողների համար միակ ճիշտ խորհուրդը ծխելն անմիջապես թողելն է, չծխողների համար՝ փորձել որքան հնարավոր է պաշտպանել իրենց եւ իրենց երեխաներին ծխախոտի ծխից:


2.  Պաշտպանե՛ք մաշկն արևի ուղիղ ճառագայթներից:


Մաշկի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից է, որը, բարեբախտաբար, ենթարկվում է բուժման, սակայն դա մեզ չի ազատում մեր առողջության նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, այդ պատճառով, գտնվելով արևի տակ, օգտագործեք արևայրուքի համար նախատեսված հատուկ միջոցներ: Հիշե՛ք, որ մաշկային հիվանդություններին առավել հակված են երեխաներն ու դեռահասները, այդ պատճառով անպայման համոզվեք, որ Ձեր երեխաների մաշկը ևս պաշտպանված է արևի ճառագայթներից:


3.  Ապահովե՛ք անվտանգ սեռական հարաբերություններ:


Ինչպես և առաջին դեպքում, այս խորհուրդը կարող է օգտակար լինել ո՛չ միայն արգանդի վզիկի քաղցկեղի, այլ նաև սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ այլ հիվանդությունների կանխարգելման  համար: Այդ պատճառով, սեռական հարաբերություններ ունենալիս անպայման պահպանակներ օգտագործեք և պարբերաբար հետազոտվեք, որպեսզի ժամանակին կանխարգելեք հիվանդությունը: Թեև անցանկալի հետևանքներից խուսափելու լավագույն երաշխիքը կարող է միայն զուգընկերոջ նկատմամբ ունեցած վստահությունը լինել:

4.  Սահմանափակե՛ք ալկոհոլի ընդունումը:


Չնայած սպիրտային խմիչքները քաղցկեղ կարող են առաջացնել ընդամենը 3% դեպքերում, այնուամենայնիվ, ալկոհոլը և ծխախոտը մահացու համակցություն են: Այդ պատճառով, եթե Դուք ծխում եք, փորձեք նվազագույնի հասցնել ալկոհոլային խմիչքների ընդունումը:


5.  Ավելի շատ սնվե՛ք մրգերով և բանջարեղենով:


Ավելանում է այն հետազոտությունների թիվը, որոնք քաղցկեղի առաջացումը կապում են մեր ընդունած սննդի հետ: Որոշ տվյալների համաձայն՝ քաղցկեղով հիվանդացության յուրաքանչյուր երրորդ դեպք սննդակարգին չհետևելու հետևանք է: Նվազեցրեք հատկապես կենդանական ծագման  ճարպերի ընդունումը և Ձեր սննդաբաժինը հարստացրեք բանջարեղենով, մրգերով, ընկուզեղենով, ինչպես նաև ընդեղենով և լոբազգիներով:

6.  Ակտիվ եղե՛ք և Ձեր քաշը նորմալ վիճակում պահե՛ք:


Ձեր առօրյա կյանքում փոքր-ինչ ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. այն Ձեզ ավելի եռանդուն կդարձնի, կօգնի վերահսկել քաշը, հեշտությամբ հաղթահարել սթրեսները և զգալիորեն կկանխի քաղցկեղով հիվանդացության ռիսկը: Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը և ճարպակալումը կարող են կապված լինել կրծքագեղձի, արգանդի և արգանդի վզիկի, լեղապարկի քաղցկեղի, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման առաջացման հետ:

7.  Կանոնավոր հետազոտվե՛ք:


Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղցկեղն ախտորոշել վաղ շրջանում: Խորհրդակցեք մասնագետի հետ, թե երբ և ինչպիսի հետազոտություներ պետք է անցնեք: Պատրաստ եղեք բժշկին ներկայացնելու Ձեր ընտանիքի հիվանդության պատմությունը, որի վրա հիմնվելով՝ նա կկարողանա ասել, թե քաղցկեղի որ տեսակով Դուք կարող եք հիվանդանալ:

8. Հիշե՛ք, որ Ձեր առողջությունը Ձեր ձեռքերում է:


Ձեր առողջության խնամքն առաջին հերթին բխում է Ձեր իսկ շահերից: Հետևելով այս ոչ բարդ խորհուրդներին՝ Դուք զգալիորեն կբարելավեք Ձեր իմունիտետն ու ընդհանուր ինքնազգացողությունը, ինչպես նաև կնվազեցնեք բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի զարգացման ռիսկը: Մեր կողմից մենք կարող ենք միայն հաջողություններ մաղթել Ձեր կյանքի նոր փուլի սկզբում:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր