Նորություններ
Գիտնականները բացահայտել են քաղցկեղի մետաստազավորմանը նպաստող մեխանիզմը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղի մետաստազավորմանը նպաստող մեխանիզմը
02.04.2020

Ուռուցքային բջիջները, որոնք տարբերվում են հիմնական բջիջներից, այլ օրգաններ ընկնելու և մետաստազներ տարածելու համար պետք է ստեղծեն «մետաստատիկ խորշ»: Գերմանիայի Հայդելբերգ Հետազոտական ինստիտուտի և Քաղցկեղի գերմանական հետազոտական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ որոշ քաղցկեղային բջիջներ խթանում են իրենց շրջանի շարակցական հյուսվածքի բջիջները՝ արտազատելով մետաստազավորմանը նպաստող հաղորդիչներ: Այս բացահայտումը կարևոր դեր է խաղում վտանգավոր մետաստազների առաջացումը հասկանալու համար: 


Շատ քաղցկեղային բջիջներ ոչնչանում ենnնախքան այլ հյուսվածքներին ամրանալը և մետաստազներ առաջացնելը: Թափառող քաղցկեղային բջիջները կարողանում են գոյատևել, եթե միայն նրանց հաջողվում է մանիպուլացնել նոր միջավայրի բջիջները՝ մետաստատիկ խորշ ստեղծելու համար:
 
Տորդուր Օսկարսոնը և իր թիմը հետազոտեցին այս մետաստատիկ խորշի առաջացումը: Գիտնականները հայտնաբերեցին, որ հեռավոր ուռուցքային բջիջները արտազատում են երկու բորբոքային ազդակային մոլեկուլներ, որոնք հայտնի են որպես ինտերլեյկիններ և թոքերում խթանում են ֆիբրոբլաստները՝ ևս երկու բորբոքային ազդակային մոլեկուլներ՝ CXCL9 և CXCL10, արտազատելու համար: Իրենց հերթին, դրանք ամրանում են ռեցեպտորի մոլեկուլին, որն  իր մակերևույթին կրում է մի քանի ագրեսիվ թափառող բջիջներ՝ դառնալով կարևոր քայլ մետաստազավորման գործընթացում:  

Փորձարկման շրջանակներում գիտնականներին հաջողվեց կանխել մկների թոքերում մետաստազավորումը՝ ինհիբիտորի կիրառման շնորհիվ, որը պաշարում է քաղցկեղային բջիջների ռեցեպտորի մոլեկուլը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր