Օնկոուրոլոգիական բաժանմունք
Օնկոուրոլոգիական բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքերով.
![]() |
![]() |
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.
ուլտրաձայնային հետազոտութուն, |
|
դոպլերոգրաֆիա, |
|
ինվազիվ ախտորոշիչ հետազոտություններ, |
|
էնդոսկոպիկ հետազոտություններ, | |
տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա: |
Միզապարկի քաղցկեղի դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչը կարելի է արդյունավետ իրականացնել միայն բազմապրոֆիլայինմասնագիտացված կենտրոնում:
Կենտրոնում կիրառվում են բուժման հետևյալ մեթոդները.
Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում.
միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում, |
|
միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում, |
|
միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ, |
|
ներմիզապարկային քիմիաթերապիա, իմունաթերապիա (BCG): |
Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում.
Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ) |
|
Արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով: |
Միզապարկի մետաստատիկ քաղցկեղի դեպքում.
քիմիաթերապիա, |
|
պալիատիվ ճառագայթային բուժում: |
Շագանակագեղձի քաղցկեղով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են.
վիրահատական բուժում (արմատական պրոստատէկտոմիա), |
|
դիստանցիոն ճառագայթային բուժում, |
|
հորմոնալ թերապիա, |
|
քիմիաթերապիա: |
![]() |
|
![]() |
Երիկամի քաղցկեղի դեպքում կատարվում է.
երիկամի մասնահատում՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով | |
նեֆրէկտոմիա՝ լապարոսկոպիկ և բաց եղանակով | |
նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային լիմֆադէնեկտոմիայով | |
նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով | |
նեֆրէկտոմիա՝ հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով | |
պալիատիվ նեֆրէկտոմիա | |
թիրախային և պալիատիվ թերապիա |
ՈՒԱԿ-ը ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման մեծ փորձ ունի:
Ամորձու քաղցկեղի դեպքում իրականացվում է.
օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով, |
|
հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա, |
|
քիմիաթերապիա և ճառագայթաբուժում: |
Առնանդամի քաղցկեղի դեպքում կատարվում է․
առնանդամի ամպուտացիա, | |
առնանդամի էկստիրպացիա, |
|
էմասկուլացիա, |
|
երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի: |
Բաժանմունքի բժիշկները Եվրոպական և Հայկական ուրոլոգիական ասոցացիայի լիիրավ անդամներ են, մասնակցում են վերջիններիս գիտաժողովներին: Բաժանմունքում իրականացվում են նաև փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Վերջին 10 տարիներին հրապարակվել են ավելի քան 50 գիտական աշխատանքներ, պաշտպանվել են 5 թեկնածուական թեզեր: Բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և օնկոլոգիայի ամբիոնների կլինիկական բազա է:
Բաժանումնքում տարեկան բուժօգնություն են ստանում ավելի քան 450 հիվանդներ: Բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, բուժումն ապահովում է կյանքի բարձր որակ:
Հեռ․ +37410205050, ներքին՝164