Օնկոուրոլոգիական բաժանմունք

Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

ՈՒԱԿ․ Օնկոուրոլոգիական բաժանմունք

 

Ուրոլոգիական բաժանմունքը գործում է ՈՒԱԿ հիմնադրումից ի վեր:

 

Բաժանմունքը ծավալված է 35 մահճակալով: Ուրոլոգիական բաժանումնքն ունի 13 աշխատակից, որոնցից 5 բժիշկ և 7 քույրեր: Մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել  մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում` միզասեռական օրգանների հիվանդությունների դեպքում:

 

Ուրոլոգիական բաժանմունքի բժիշկները Եվրոպական և Հայկական ուրոլոգիական ասոցացիայի լիիրավ անդամներ են, մասնակցում են վերջիններիս տարեկան գիտաժողովներին, ցուցաբերում ակտիվ մասնակցություն: Բաժանմունքում իրականացվում են նաև փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր: Վերջին 10 տարիներին հրապարակվել են ավելի քան 50 գիտական աշխատանքներ, պաշտպանվել են 5 թեկնածուական թեզեր:  Բաժանմունքը Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և օնկոլոգիայի ամբիոնների կլինիկական բազա է:

 

Բաժանումնքում տարեկան բուժօգնություն են ստանում ավելի քան 450 հիվանդներ: Բոլոր հիվանդներին ցուցաբերվում է անհատական մոտեցում, բուժումն ապահովում է կյանքի բարձր որակ:

ՈՒԱԿ․ Օնկոուրոլոգիական բաժանմունք
 


Ուրոլոգիական բաժանմունքը հագեցված է համաշխարհային ստանդարտներին համապաստխանող բոլոր սարքերով

 
  լապարասկոպիկ և բաց վիրահատական սարքեր,
  էնդոսկոպիկ սարքեր (ինչպես` մոնոպոլյար, այնպես էլ` բիպոլյար),
  նորագույն սերնդի հարմոնիկ ուլտրաձայնային դանակ,
  ֆլյուորեսցենտային ֆոտոդինամիկ սարք, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում ախտորոշել միզապարկի քաղցկեղը:

 

Շնորհիվ ախտորոշիչ սարքերի, բաժանմունքում հնարավոր է տարբեր տեղակայման ուռուցքների և նորագոյացությունների  հայտնաբերման նպատակով իրականացնել հետևյալ գործիքային ախտորոշիչ հետազոտությունները.


  ուլտրաձայնային հետազոտութուն , 
  դոպլերոգրաֆիա ,
  ինվազիվ  ախտորոշիչ հետազոտություններ ,
  էնդոսկոպիկ հետազոտություններ,
  տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ և էնդոսկոպիկ բիոպսիա :

 

Միզապարկի քաղցկեղի դեպքում  հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչը կարելի է հնարավորին արդյունավետ  իրականացնել միայն բազմապրոֆիլ մասնագիտացված կենտրոնում:

 

Կենտրոնում իրականացվում են բուժման հետևյալ մեթոդները.

 

Միզապարկի մակերեսային քաղցկեղի  դեպքում.


1.    միզապարկի մոնոպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
2.    միզապարկի բիպոլյար տրանսուրետրալ մասնահատում,
3.    միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ,
4.    ներմիզապարկային քիմիաթերապիա,  իմունաթերապիա (BCG):


Միզապարկի ինվազիվ քաղցկեղի դեպքում.


1.    արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ աղիքից նոր միզապարկի ձևավորումով (ինչը թույլ է տալիս պահպանել ինքնուրույն միզարձակությունը՝ ապահովելով կյանքի բարձր որակ)
2.    արմատական ցիստպրոստատէկտոմիա՝ մեզի ոչ բնական արտահոսքով:


Միզապարկի մետաստատիկ քաղցկեղի դեպքում.


1.    քիմիաթերապիա,
2.    պալիատիվ ճառագայթային բուժում:


Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշումով կլինիկա են ընդունվում բազմաթիվ հիվանդներ, որոնք ստանում են.


1.    վիրահատական բուժում (արմատական պրոստատէկտոմիա),
2.    դիստանցիոն ճառագայթային բուժում,
3.    հորմոնալ թերապիա,
4.    քիմիաթերապիա:

 

Օնկոուրոլոգիա   Օնկոուրոլոգիա   Օնկոուրոլոգիա

 

Երիկամի քաղցկեղի դեպքում.


1.    երիկամի մասնահատում՝ լապարասկոպիկ և բաց եղանակներով,
2.    նեֆրէկտոմիա՝ լապարասկոպիկ և բաց եղանակներով,
3.    նեֆրէկտոմիա՝ հետորովայնամզային  լիմֆադենէկտոմիայով,
4.    նեֆրէկտոմիա՝ ստորին սիներակի թրոմբի հեռացումով,
5.    նեֆրէկտոմիա՝  հարակից օրգանների կոմբինացված մասնահատումով,
6.    պալիատիվ նեֆրէկտոմիա,
7.    թիրախային և պալիատիվ թերապիա:


ՈՒԱԿ-ը մեծ փորձ ունի ամորձու և առնանդամի ուռուցքների բուժման գործընթացում: 


Ամորձու քաղցկեղի  դեպքում.


1.    օրխոֆունիկուլէկտոմիա՝ ադյուվանտ պոլիքիմիաթերապիայով,
2.    հետորովայնամզային լիմֆադենէկտոմիա,
3.    քիմիաթերապիա և ճառագայթաբուժում:

Առնանդամի քաղցկեղի  դեպքում.


1.    առնանդամի ամպուտացիա,
2.    առնանդամի էկստիրպացիա,
3.    էմասկուլացիա,
4.    երկկողմանի աճուկազդրային լիմֆադենէկտոմիա՝ ըստ Դյուկենի:

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Միզապարկի քաղցկեղով հիվանդների բուժման նորագույն մոտեցումներին նվիրված գիտաժողով՝ ՈՒԱԿ-ում 18.09.2020

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին միզապարկի ուրոթելիալ քաղցկեղի բուժման արդյունավետության ցուցանիշները, քիմիաթերապիայի առաջին շարքում կիրառվող քիմիաթերապևտիկ համակցությունների ապրելիության ցուցանիշները, ինչպես նաև քննարկվեց վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված հինգ նոր իմունոթերապևտիկ դեղերի նշանակությունը միզապարկի ուրոթելիալ մեթաստատիկ քաղցկեղի բուժման առաջին և երկրորդ շարքերում։

Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ 17.09.2020

«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։

Հաճախ տրվող հարցեր