Նորություններ
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ  բժիշկ Պերճ Քալամքարյանը
16.10.2015

Ֆրեզնոյի ՀՀ Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված մի խումբ բժիշկների հայաստանյան այցի շրջանակում, ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը: Նրա հետ ունեցած հարցազրույցի ժամանակ պատմեց իր հայաստանյան այցի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայությունում իրականացված փորձի փոխանակման մասին.


–   Գործունեությունս սկսել եմ աէեսթեզիոլոգիայի ոլորտում, ապա մասնագիտացել քրոնիկ ցավի բուժման ուղղությամբ: Այս բուժման նպատակն է մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով ունեն քրոնիկ ցավ, տալ հանգստություն և որակյալ կյանք: Նախկինում մի քանի անգամ այցելել եմ Երևան՝ հայրենիքս տեսնելու նպատակով, իսկ այս անգամ շատ որոշակի գործով: Ֆրեզնոյի հայկական Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ մի խումբ հայ և օտարերկրացի բժիշկներ եկել են Հայաստան և տասնհինգ օր փորձի փոխանակում են անցկացնում, զննում հիվանդների, վիրահատություններ կատարում:


ԱՄՆ, լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյան–   Ի՞նչ տպավորություններ ունեք այս օրերից:


–   Ես բավականին զարմացած եմ, որ Հայաստանում քրոնիկ ցավի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Բարեբախտաբար եկա Ուռուցքաբանության ազգային կենտրոն և հանդիպեցի բժիշկ Հրանտ Կարապետյանին ու իր բուժանձնակազմին: Ուրախ եմ, որ նրանք աշխատում են թե՛ քրոնիկ ցավի, թե՛ պալիատիվ օգնության ուղղությամբ: Պալիատիվ օգնությունը շատ կարևոր օղակ է. իրենց կյանքի վերջին օրերն ապրող պացիենտների համար պետք է կարողանալ ստեղծել ճիշտ պայմաններ, որ նրանք գոնե հանգիստ մահանան, ոչ թե տվայտանքի մեջ: Սա նաև օգնություն է հիվանդի հարազատներին. այն ամենը, ինչ նրանք չեն կարող անել իրենց սիրելիին օգնելու համար, արվում է պրոֆեսիոնալ կերպով:


–   Պալիատիվ օգնությունը համեմատաբար նոր հասկացություն է հայ իրականությունում, կարծում եմ ԱՄՆ-ում այն արդեն ունի իր կայացած տեղը:


–   Այո, ԱՄՆ-ում այն միանշանակ ընդունված է և ճանաչված, անգամ գովազդ կարելի է տեսնել պալիատիվ օգնության վերաբերյալ, իսկ Հայաստանում շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է դա: Ժողովրդին պետք է պատրաստել, կրթել, ազատել պահպանողական հայացքներից: Այս ուղղությամբ իրականացնելու դեռ շատ աշխատանք կա:


Այս օրերին շուրջ յոթանասուն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն և ցավազրկում է կատարվել : Ուրախ կլինեմ մյուս անգամ ավելի երկար ժամանակով գալ և ավելի մեծ օգնություն ցուցաբերել:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ ԿարապետյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի խոսքերով , բժիշկ Պերճ Քալամքարյանի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բավականին շատ թվով մարդիկ են դիմել նրա կողմից հետազոտվելու համար:


–   Մեր նպատակն է մի նոր մակարդակի բարձրացնել հակացավային թերապիան այս կենտրոնում: Բժիշկը շատ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատել և հասցրել է քննել մեզ դիմած բոլոր պացիենտներին և օգնություն ցույց տալ:


–   Ձեր գնահատականը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության աշխատանքին:


–   Մեզ մոտ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, չնայած ծառայությունը դեռևս հեռու է միջազգային մակարդակի հագեցվածությունից: Առհասարակ, պալիատիվ օգնությունը տարանջատվում է երեք մասի՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ բուժում և հոգեսոցիալ օգնություն: Բաժանմունքում առայժմ հնարավորություն ունենք իրականացնելու առաջին երկուսը: Մեզ մոտ ընդամենը տասը մահճակալ է նախատեսված ստացիոնար պալիատիվ բուժման համար: Ունենք նաև թիմեր, որոնք այցելում հիվանդի տուն և տնային պայմաններում ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ  բժիշկ Պերճ Քալամքարյանը   ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ  բժիշկ Պերճ Քալամքարյանը


–   Որքանո՞վ է պալիատիվ օգնությունը մատչելի Հայաստանում:


–   Ծառայությունը վճարովի է, պետպատվերով բուժում չի իրականացվում: Այս տարվա հունիսից ծառայությունը մատուցվում է ինքնարժեքով: Այդպիսի որոշում կայացվեց տնօրինության կողմից , որպեսզի այն մատչելի դառնա ավելի մեծ թվով մադկանց համար:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր