Նորություններ
Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար
Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար
08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ փուլերում։ Հետազոտողների խոսքով, իրենց մշակումը եզակի է․ առաջին անգամ քաղցկեղի կանխարգելման համար մշակվել է հագուստի պարագա, որը շատ հարմար է օգտագործման մեջ, իսկ նրա մեջ տեղադրված սարքը գրեթե անտեսանելի է։

 

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար սովորաբար կիրառում են մամոգրաֆիան՝ ցածրէներգիական ռենտգեն ճառագայթումը։ SmartBra խելացի կրծկալը կիրառում է հետազոտության այլ մեթոդ՝ ուլտրաձայնային ալիքներ։ Նրանք գեներացվում են կրծկալի մեջ տեղադրված հատուկ պիեզոէլեկտրական տվիչներով, իսկ այդ տվիչների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան ստացվում է մարդու ժարշումից։ Այդ սխեմայի կիրառման շնորհիվ հաջողվել է ստանալ շատ փոքր սարք։

 

«Հենց այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն տվեց քաղցկեղային բջիջների հայտնաբերման այնքան փոքր համակարգ ստեղծել, որ այն գրեթե անտեսանելի է և կրելու համար շատ հարմար», - ասել է EPFL համալսարանի ուսանողական խմբի անդամներից Հյուգո Վյույեն (Hugo Vuillet)։ Նրա խոսքով, բջիջների կասկածելի կուտակում հայտնաբերելու դեպքում համակարգը կտեղեկացնի այդ մասին կրծքալը կրողին, որպեսզի նա, ժամանակ չկորցնելով, դիմի բժշկի։

 

«Մեր համակարգը կարող է անել ավելին, քան քաղցկեղ հայտնաբերելն է։ Մենք հույս ունենք, որ մի գեղեցիկ օր այն կկարողանա կանխել քաղցկեղը, քաղցկեղային բջիջների կուտակումներում ապոպտոզ խթանելու համար վերահսկելի կերպով ուլտրաձայնային ալիքների ցածր դոզաներ ճառագայթելով, ինչը կարող է աշխատացնել բջիջների ինքնաոչնչացման պրոցեսը», - պատմել է IcosaMed ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Մաքս Բուասսեն (Max Boysset)։

 

Հետազոտողները պլանավորում են շուկա հանել SmartBra-ն արդեն 2021 թվականին։

 

Սկզբում կրծկալը կվաճառեն այն կանանց, որոնք արդեն ունեն ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ՝ տվյալների ամենօրյա հավաքագրման և հսկողության համար։

 

Դրանից հետո կրծկալը կառաջարկվի կրծքագեղձի քաղցկեղի գենետիկ տրամադրվածություն ունեցող կանանց։ Այնուհետև SmartBra-ն կկարողանան գնել բոլոր ցանկացողները։

 

«Այս պային մենք միջոցներ հայթայթելու փուլում ենք։ Մեզ ընդհանուր առմամբ 4 միլոն ֆրանկ է անհրաժեշտ Turck Duotech բարձրտեխնոլոգիական ընկերության հետ միասին կրծկալը վերջնականապես մշակելու և այն 2021 թվականին վաճառքի հանելու համար», - ասել է Մաքս Բուասսեն։

 

Սկզբնաղբյուր՝ swissinfo.ch



Լուրեր, հայտարարություններ
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի 29.05.2020

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի։ Ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել...

Հաճախ տրվող հարցեր