Նորություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները
09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է «այն հայտնագործությունների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, այնուհետև՝ խորհել»։

 

7-րդ տեղ
Դոնալդ Ունգերը Կալիֆոռնիայից ապացուցել է, որ հոդերը ճտճացնելը չի հանգեցնում արթրիտի։ Այս տեսությունը ապացուցելու համար Ունգերը 60 տարի ճտճտացրել է միայն ձախ ձեռքի հոդերը։

 

6-րդ տեղ
Իլինոյսի համալսարանի ուսանողուհի Ջիլիան Քլարկի հետազոտության շնորհիվ ողջ աշխարհն իմացավ, որ այն ինչ ընկած է, կորած չէ։ Պարզվեց, որ առողջության համար վնասակար մանրէները չեն հասցնում բարձրանալ հատակին ընկած ուտելիքի վրա, եթե այն հատակին է մնում հինգ վայրկյանից պակաս։ Այս հույժ կարևոր հարցը պարզաբանելու համար Ջիլիանն ու իր գործընկերուհի Մերեդիտ Ագլին մաքուր և կեղտոտ հատակի վրա էին գցում տարբեր ուտելիքներ, իսկ հետո չափում էին դրանց աղտոտվածության մակարդակը։ Չնայած նրան, որ կրկնվող փորձերը հերքեցին սկզբնական եզրակացությունները, «5 վայրկյանի կանոնը» մտավ կենցաղի մեջ․ հարցումների համաձայն, բրիտանացի կանանց 70% և տղամարդկանց 56%-ը այդ կանոնով են առաջնորդվում, երբ որոշում են, արժե արդյոք հատակին ընկածը ուտել։ 2004 թվաքականին այս աշխատանքը Շնոբելյան մրցանակի արժանացավ։

 

5-րդ տեղ
Եթե դուք արդեն երկու լիտր ջուր եք խմել, շունչը պահելու պատճառով ունեք գլխապտույտ, ձեզ վախեցնելու բազմաթիվ փորձերի պատճառով՝ պանիկա, իսկ զկրտոցն այդպես էլ չի անցնում, կարող եք հետևել Իսրայելի բժիշկների խորհրդին։ Ֆրենսիս Ֆեսմայրի ղեկավարությամբ նրանք պարզել են, որ ռեկտալ մերսումը զկրտոցի դեմ հրաշալի միջոց է։ (2006 թվականի Շնոբել)։

 

4-րդ տեղ
1999 թվականի «արտադրության» Շնոբելին է արժանացել նորվեգացի բժիշկ Արվիդ Վատլեն։ Նա հավաքել և դասակարգել է այն բոլոր տարաները, որոնցով պացիենտները նրան երբևէ անալիզներ են բերել։ Ըստ ամենայնի, բժիշկը կարծում է, որ գնովի ստերիլ ամաններ օգտագործողներն ու մանկական կերի բանկաներով բավարարվողները տարբեր մարդիկ են, և նրանց բուժման մոտեցումները պետք է տարբեր լինեն։

 

3-րդ տեղ
Ամերիկացիներ Բրայան Ուիտկոմբն ու Դեն Մեյերը բառացիորեն զոհել են իրենց առողջությունը հանուն գիտության։ Գիտնականները որոշել են, որ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ անշրջահայացորեն սուր են կուլ տալիս, չկասկածելով անգամ, որ դա առողջության համար բացասական հետևանքներ ունի։ Ոչ մեկ սուր կուլ տալուց հետո պարոնայք Ուիտկոբն ու Մեյերը պարզեցին, որ սառը զենք կուլ տալու ժամանակ տուժում է կոկորդը․ առաջին հերթին քերոց է առաջանում, այնուհետև հնարավոր է արյան անոթների վնասում։ Իսկ մի քանի սուր կուլ տալուց հետո հնարավոր է անգամ կերակրափողի վնասում ստանալ։ Սուր կուլ տալու կողմնակի ազդեցությունները պարզելու համար ինքնազոհ գիտնականները 2007 թվականին ստացան բժշկության Շնոբելյան մրցանակ։

 

2-րդ տեղ
Միչիգանի համալսարանական հիվանդանոցի քիթկոկորդականջաբանների խումբը պարզել է, որ ոչ միայն ջրածնի պերոքսիդի մեջ թրջած բամբակը կամ քթարմատի վրա դրած սառը թրջոցը կարող են կանգնեցնել քթային արնահոսությունը։ 2014 թվականին բժիշկները Շնոբելյան մրցանակ ստացան «խոզի սալի կտորներով քթանցքերը փակելու միջոցով քթային չկանգնեցվող արնահոսությունների թերապիայի մեթոդի» բացահայտման համար։

1-ին տեղ
1994 թվականի Շնոբելյան մրցանակը ստիպված էին կիսել։ Մի կեսը ստացան բժիշկներ Ռ․ Դարտը՝ Ժայռոտ Լեռների Թույների հետազոտման կենտրոնից և Ռ․Գուստաֆսոնը՝ Արիզոնայի համալսարանի Առողջության մասին գիտությունների կենտրոնից այն բացահայտման համար, որ «էլեկտրաշոկը արդյունավետ չէ բոժոժավոր օձի խայթոցի բուժման համար»։ Մյուս կեսը ստացավ նրանց պացիենտը՝ էլեկտրաշոկային թերապիայի փորձարկման պատրաստակամության համար։ Այս գիտության հերոսը, 13 խայթոց ստանալուց և այլ բուժման միջոցներ փորձարկելուց հետո, 14-րդ խայթոցից հետո ստացավ նաև հոսանքի ուժեղ հարված, դրանով իսկ ապացուցելով, որ այդպիսի թերապիան թույնի դեմ անզոր է։

 

Սկզբնաղբյուր՝ popmech.ru

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր