Նորություններ
Ամերիկահայ բժիշկ Արմենյանի թիմը քաղցկեղը հաղթահարած մարդկանց համար սարք է մշակել․ բացառիկ
Ամերիկահայ բժիշկ Արմենյանի թիմը քաղցկեղը հաղթահարած մարդկանց համար սարք է մշակել․ բացառիկ
13.04.2020

Ճառագայթային կամ քիմիոթերապիա անցած մարդկանց մոտ սրտի մկանի աշխատանքը կարող է խափանվել։ Հայի մշակած սարքը հետևում է դրան։

Ամերիկացի գիտնականները  արտի աշխատանքի արագ ախտորոշման համար սարք են մշակել։ Գիտնականների խմբի անդամ Սարո Արմենյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սարքը նախատեսված է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար։

Առաջին հերթին խոսքը  սրտից (սրտի ձախ փորոքից) դեպի աորտա արյան արտանետման մասին է (արտանետման ֆրակցիաներ)։ Հիվանդությունն առաջանում է սրտի մկանի աշխատանքի խաթարման հետևանքով։

Այդ հիվանդության ռիսկային գոտում են ճառագայթային կամ քիմիոթերապիա անցած մարդիկ։ Ժամանակին գիտնականները նրանց համար ախտորոշիչ սարքի նախատիպ են մշակել ու անվանել են այն Vivio։

Vivio-ն փոքր սարք է, որը կրում են պարանոցի վրա՝ երակազարկի մոտ, քներակի վրա։ Այնտեղից սարքը սրտի աշխատանքի վերաբերյալ տվյալներ է ստանում։ Տվյալները միանգամից փոխանցվում են պլանշետին կամ սմարթֆոնին, իսկ այնտեղից՝ սրտաբանին։ Նախատիպն արդեն փորձարկվել է 200 մարդու վրա, որոնք բուժում են անցել վերջին տասը տարիների ընթացում, մանուկ հասակում։ Փորձարկումների առաջին փուլի արդյունքները մի քանի օր առաջ հրապարակվել են Clinical Cancer Research հեղինակավոր գիտական ամսագրում։ Արմենյանը նշեց, որ սարքը կարող են կիրառել ինչպես մեծերն, այնպես էլ փոքրերը։

Սարքին ուզում են «սովորեցնել» հետևել նաև սրտի այլ հիվանդություններին։

«Նա դեռ ամենալավը ախտորոշում է արտանետման խախտումներ`անկախ հիվանդության ծագումից։ Այսինքն՝ կարևոր չէ, այն թերապիայից է հայտնվել, թե  այլ պատճառով։ Սարքը կողմնակի ազդեցություններ չունի։ Այն ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմի վրա, պարզապես զարկերի միջոցով հետևում է սրտի աշխատանքին», — ավելացրեց Արմենյանը։

Արմենյանը գլխավորում է Կալիֆոռնիայում City of Hope («Հույսի քաղաք») գիտաբժշկական համալիրին կից Մանկական քաղցկեղը հաղթահարած մարդկանց աջակցության  կլինիկան (Childhood Cancer Survivorship Clinic)։

Սկզբնաղբյուր՝ armeniasputnik.am

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր