Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունք

 

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունք


 

Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի  բուժում` նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում, ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ, անցկացվում է նաև քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից ուղեցույցներին:

 

 

 

Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները

 


– Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով, ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի  հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում:

–   Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:


–  Հիվանդության տարածված ձևերի դեպքում` հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:


–   Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:


–   Ախտանշային բուժում:


–   Ճառագայթային բարդությունների բուժում:

 

Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:

 


 

 
     
 



Բաժանմունքի հագեցվածությունը
 
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքը` տոպոմետրիայի իրականացման համար:

microSelectron HDR սարքավորման դրական գործոնները


–   սարքավորման բարձր թողունակությունը,
–   հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին,
–   բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում,
–   հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում,
–   ամբուլատոր բուժման հնարավորություն,
–   ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված` հոգեհուզական սթրեսի վերացում:

Գիտական գործունեության հիմնական ուղղությունները


1.  Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի և հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:


2.  Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը, ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:  


3.   microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:


Բաժանմունքի աշխատակիցները սերտ համագործակցում են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Բաժանմունքի բոլոր աշխատակիցները  ESTRO անդամներ են:  

 

 

   

 

Հեռ +37410205050, ներքին՝ 204, 217

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր