Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունք
Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի բուժում` նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում, ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ, անցկացվում է նաև քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից ուղեցույցներին:
Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները
– Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով, ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում:
– Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:
– Հիվանդության տարածված ձևերի դեպքում` հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:
– Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:
– Ախտանշային բուժում:
– Ճառագայթային բարդությունների բուժում:
Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
Բաժանմունքի հագեցվածությունը
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքը` տոպոմետրիայի իրականացման համար:
microSelectron HDR սարքավորման դրական գործոնները
– սարքավորման բարձր թողունակությունը,
– հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին,
– բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում,
– հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում,
– ամբուլատոր բուժման հնարավորություն,
– ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված` հոգեհուզական սթրեսի վերացում:
Գիտական գործունեության հիմնական ուղղությունները
1. Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի և հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:
2. Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը, ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:
3. microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:
Բաժանմունքի աշխատակիցները սերտ համագործակցում են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Բաժանմունքի բոլոր աշխատակիցները ESTRO անդամներ են:
![]() |
![]() |
![]() |
Հեռ․ +37410205050, ներքին՝ 204, 217