Ռադիոգինեկոլոգիա

 

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա

 

Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանացի սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի  բուժումը նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ անցկացվում է նաև   քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից  ուղեցույցներին:

 

Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա

– Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով,

ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի  հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի  ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում :
–   Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:
–  Հիվանդության տարածված ձևերի դեպքում հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:
–   Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:
–   Ախտանիշային բուժում:
–   Ճառագայթային բարդությունների բուժում:

 

Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:

 
Բաժանմունքի բժիշկներն են`

Անահիտ Հրանտի Ադամյան
Մարինա Լյովայի Բաղդասարյան
Անահիտ Հովհաննեսի Բժիկյան
Հասմիկ Սամվելի Ավետիսյան
Բժիշկ-ճառագայթաբան Անահիտ Յուրիի Դարբինյան
Բուժման պլանավորմանը մասնակցում են բժշկական ֆիզիկոսները  և ինժեներաֆիզիկական խումբը


Բաժանմունքի հագեցվածությունը
 
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքավորումը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքավորումը տոպոմետրիայի իրականացման համար:

microSelectron HDR սարքավորման դրական գործոնները


– Սարքավորման բարձր թողունակությունը
– Հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին
– Բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում
– Հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում
– Ամբուլատոր բուժման հնարավորություն
– Ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված հոգեհուզական սթրեսի վերացում


Գիտական գործունեության հիմնական ուղղությունները


1.Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա  պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի   և  հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:
2.Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը , ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:  
3. microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:


Բաժանմունքի աշխատակիցները սերտ կապի մեջ են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Մեր բաժանմունքի բոլոր աշխատակիցները հանդիսանում են ESTRO-ի անդամներ:  

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր