Նորություններ
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Սերգեյ Գրիգորիի Սեինյանը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Սերգեյ Գրիգորիի Սեինյանը
22.04.2020

Ապրիլի 21-ին, 72 տարեկանում,  կյանքից հեռացել է ուռուցքաբան-օրթոպեդ,  Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի աշխատակից, ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ Սերգեյ Գրիգորիի Սեինյանը։

 

Սերգեյ Սեինյանը մեծ ներդրում է ունեցել ուռուցքաբանության և վնասվածքաբանության բնագավառում, նա Հայաստանում կայացրել ու զարգացրել է ոսկրային ուռուցքաբանությունը։

 

Անվանի բժիշկը տարբեր տարիներին զբաղեցրել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժշկի և բուժական գծով փոխտնօրենի պաշտոնները։

 

Նա նաև Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնի հիմնադիրն էր (1998թ․)։

 

Սերգեյ Սեինյանը արցախյան պատերազմի մասնակից էր․ նրա ղեկավարած բժիշկների խումբը բազմաթիվ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կյանք է փրկել։

 

Պատերազմից հետո նա շարունակում էր մասնագիտական օգնություն ցույց տալ Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժիշկներին։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նա մի քանի սերունդ երիտասարդ բժիշկների է կրթել։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Սերգեյ Սեինյանի հարազատներին և ընկերներին, որդիներին, մեր սիրելի գործընկեր՝ Ալեքսանդր Սեինյանին։

 

 

      

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր