Նորություններ
Գիտնականները կապ են գտել քաղցկեղի և դրան նախորդող վարակների միջև
Գիտնականները կապ են գտել քաղցկեղի և դրան նախորդող վարակների միջև
30.04.2020

Քաղցկեղ ախտորոշումով պացիենտները դրան նախորդած ժամանակահատվածում ավելի հաճախ են տարբեր տիպի վարակներ տարել, քան այն մարդիկ, ում մոտ քաղցկեղ չի զարգացել։

 

Այս եզրակացության են հանգել ճապոնացի գիտնականները, որոնք դիտարկել են քաղցկեղի և դրան նախորդող բորբոքային տարբեր հիվանդությունների միջև կապը։ Նրանց աշխատությունը տպագրվել է Cancer Immunology Research պարբերականում։

 

Գիտնականները դիտարկել են 2005-2012թթ․ տարբեր ապահովագրական բժշկական դեպքերի տվյալները՝ մեծահասակների շրջանում վարակների տարածվածության տարեկան մակարդակը որոշելու համար։ Ընտրանքը բաղկացած էր ստուգիչ խմբից (48395 մարդ, միջին տարիքը՝45,1) և այդ ժամանակահատվածում քաղցկեղով հիվանդացածների խմբից (2354 մարդ, միջին տարիքը՝ 43,9)։ Երկու խմբերի համար որոշվել են գրիպի, գաստրոէնտերիտի, հեպատիտի և թոքաբորբի տարածվացության տարեկան ցուցանիշները։ Խմբում քաղցկեղի ամենատարածված տեսակներն էին մարսողական և աղեստամոքսային համակարգի, գլխի և պարանոցի չարորակ նորագոյացությունները։

 

Հեղինակները հայտնաբերել են, որ նախքան քաղցկեղի հայտնաբերելը այդ խմբում վեց տարիների ընթացքում վարակման ավելի բարձր մակարդակ է դիտվել, քան ստուգիչ խմբում։ Ցուցանիշների ամենամեծ տարբերությունը դիտվել է քաղցկեղի ախտորոշումից մի տարի առաջ։ Այդ տարվա ընթացքում ստուգիչ խմբի հետ համեմատ վարակի տարածվածության ցուցանիշները գրիպի համար ավելի բարձր են եղել 18 տոկոսով, գաստրոէնտերիտի համար՝ 46,1 տոկոսով, հեպատիտի՝ 232,1 տոկոսով, և 135,9 տոկոսով՝ թոքաբորբի։

 

Գիտնականները նաև պարզել են, որ որոշակի վարակներ, ըստ երեևույթին, մեծ կապ ունեն կոնկրետ տիպի քաղցկեղների հետ։ Օրինակ, քաղցկեղն ախտորոշելուց անմիջապես առաջ գրիպով վարակվելու հավանականությունը ամենաբարձրն էր այն մարդկանց մոտ, ում մոտ հետագայում զարգացավ ձվարանի քաղցկեղ, թոքաբորբ ունենալու հավանականությունը ամենաբարձրն էր հետագայում ստամոքսի քաղցկեղ ձեռք բերած մարդկանց մոտ, իսկ հեպատիտով հիվանդանալու հավանականությունը ամենաբարձրն էր հետագայում արյան քաղցկեղով հիվանդացածների մոտ։

 

«Հետաքրիր էր, որ որոշակի օրգան ախտահարող վարակը անպայման չէ, որ կապված լինի նույն օրգանում քաղցկեղ առաջանալու բարձր ռիսկի հետ», - ասել է հետազոտության հեղինակ Սինակո Ինաիդան Կիոտոյի համալսարանի Բժշկության բարձրագույն դպրոցից։

 

«Քաղցկեղը կարող է զարգանալ վարակի, իմունիտետի խանգարման, քիմիական քաղցկեղածինների ազդեցության կամ քրոնիկ ու գենետիկ հիվանդությունների պատճառով առաջացած բորբոքային միջավայրում։ Համարվում է, որ մարդու իմունիտետը քաղցկեղի առաջացման գործոն է, սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ նախաքաղցկեղային իմունիտետի, վարակների և քաղցկեղի առաջացման միջև փոխկապակցվածությունը հասկանալու համար։ Այդ տեղեկատվությունը կարող է նպաստել քաղցկեղի կանխարգելման և հայտնաբերման ջանքերին», - պարզաբանել է գիտնականը։


Հարկ է նշել, որ այս աշխատությունը մի քանի սահմանափակումներ ունի։ Նախ, հետազոտության մեջ հաշվի չեն առնվել մի շարք գործոններ, ինչպիսին են շրջակա միջավայրի ազդեղությունը, կենսակերպը, հիմնական գենետիկ կամ բժշկական պայմանները, որոնք կարող են նպաստել վարակի տարածմանը և/կամ քաղցկեղ առաջացնել։

 

Մյուս սահմանափակումն այն է, որ վարակների մասին տեղեկատվությունը հիմնվել է միայն տվյալների բազայում գրանցված ախտորոշումների վրա։ Այսպիսով, որոշ վարակներ կարող են ախտորոշված կամ էլ գրանցված չլինել։


Սկզբնաղբյուր՝ cancerimmunolres.aacrjournals.org

Լուրեր, հայտարարություններ
Երիկամի արմատական հեռացում լապարասկոպիկ եղանակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 22.01.2021

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել երիկամը շրջակա ճարպաբջջանքի հետ միասին: Վիրահատությունները հաջողությամբ կատարել է բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, օգնական՝ Ազատ Չախոյան:

Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում 18.01.2021

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը 14.01.2021

Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։

Հաճախ տրվող հարցեր