Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ
04.05.2020

Քաղցկեղով հիվանդների մոտ որպես բարդություն հաճախ առաջանում է ծանր սակավարյունություն։ Այս դեպքում նրանց անհրաժեշտ է արյան փոխներարկում։

 

Մենք դիմում ենք 18 տարին լրացած մեր քաղաքացիներին, որոնք չունեն առողջական խնդիրներ: Մի սպասեք, մինչև որ արյան կարիք կունենա Ձեր մերձավորներից մեկը։ Ձեր արյունը շատ արժեքավոր է հենց հիմա բուժում ստացող, թեկուզև Ձեզ անծանոթ մարդու համար։

 

Դրա հետ մեկտեղ Դուք հնարավորություն կունենաք ստուգել Ձեր առողջական վիճակը։ Դուք կանցնեք անվճար բուժզննում, որը ներառում է թերապևտի խորհրդատվություն և արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտություն, այդ թվում՝ հեպատիտի, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի վարակների ստուգում:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք 055687068 հեռախոսահարով։

Լուրեր, հայտարարություններ
«ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԵԿԱՎ ՇԱՏ ՈՒՇ»․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԺԻՇԿԸ՝ APPLE-Ի ՀԻՄՆԱԴՐԻ, ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ 03.06.2020

Ըստ Դևիդ Ագուսի, «քաղցկեղը բայ է, ոչ թե գոյական»։ «Դա մի բան է, որը մարմինն անում է, դա պրոցես է։ Մարմինը ոչ թե ստանում է քաղցկեղ, այլ արտադրում է այն»։

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին 30.05.2020

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

Մեզի մուգ գույնը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին 29.05.2020

Վաղ փուլերում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սովորաբար իրեն զգացնել չի տալիս: Սակայն, ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ այս քաղցկեղի ժամանակին ախտորոշումն անչափ կարևոր է բուժման...

Հաճախ տրվող հարցեր